Այն բոլոր մարդիկ, որոնք պատվաստվում են, կամա-ակամա մեծ գիտափորձի մեջ են մտնում. Ռուբեն Մելիքյան
Այն բոլոր մարդիկ, որոնք պատվաստվում են, կամա-ակամա մի մեծ գիտափորձի մեջ են մտնում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:
«Այս պատվաստանյութերը ընդամենը մի քանի ամսվա կյանք ունեն եւ դրանց հատկանիշները, թե ինչ ազդեցություններ, հետեւանքներ են ունենում այլ հիվանդությունների վրա, մարդիկ տեղյակ չեն: Նրանք, փաստորեն գիտափորձի մաս են դառնում: Հնարավոր չէ պնդել, որ այս ամենը որեւէ վտանգավորություն չունի: Երկրորդը, դեպքեր կան, որ մարդիկ պատվաստվելուց հետո հիվանդանում են, նույնիսկ մահանում են: Հետեւաբար միանշանակ ասել, որ դրանք անվտանգ են, նույնպես հնարավոր չէ: Այսինքն մի կողմից վտանգը մեծ է, մյուս կողմից յուրաքանչյուր քաղաքացի պետք է ինքն ընտրի՝ պիտանի համարո՞ւմ է տվյալ միջոցը, թե ոչ; Ստացվում է, որ նա մասնակցի ինչ-որ մի գիտափորձի, որ նա այդ ֆորմալ գործողությունը կատարի, բայց դրա պիտանիությունը ապացուցված չէ եւ որ ավելի վատ է, ապացուցված չէ, թե դա ինչ վատ հետեւանքներ է ունենում ասենք 5-10 տարի հետո»,-ասաց նա:
Ռուբեն Մելիքյանի համոզմամբ, սա Սահմանադրության խախտում է եւ ստիպողական պատվաստումը չի կարող համարվել Սահմանադրությանը համապատասխան. «Մարդիկ կարող են համատարած դիմել դատարան եւ վիճարկել պարտադրվող կարգը: ՀՀ նախագահը կարող է այս հարցով դիմել ՍԴ, ավելի հավանական է, որ խորհրդարանական ընդդիմությունը կարող է դիմել դատարան»,-ասաց նա:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...