Գնել Սանոսյանը՝ փոխնախարարի ազատման պատճառ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ, ՀՀ վարչապետի որոշմամբ, Լիլիա Շուշանյանն ազատվել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:
«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ իրականում Լիլիա Շուշանյանն ու նորանշանակ նախարար Գնել Սանոսյանը լուրջ տարաձայնություններ ունեն: Ըստ մեր տեղեկությունների՝ երբ որոշում է կայացվել, որ նախարարի պաշտոնում Սուրեն Պապիկյանին փոխարինելու է Գնել Սանոսյանը, Շուշանյանը միանգամից ազատման դիմում է գրել: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Շուշանյանի ու Սանոսյանի տարաձայնությունները գալիս են Գնել Սանոսյանի՝ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնի նշանակումից ի վեր: Նշենք, որ Շուշանյանը մոտ երկու տարի համակարգել է ՏԿԵ նախարարի ընդերքօգտագործման ոլորտը, ու հենց այս ոլորտին առնչվող հարցերի վերաբերյալ նախկին փոխնախարարն ու նախկին մարզպետը մշտապես խնդիրներ ու վիճաբանություններ են ունեցել:
Շուշանյանը ամեն անգամ փորձել է Գեղարքունիքի մարզում գտնվող Սոթքի հանքի հարցերին «խառնվել», իսկ դա դուր չի եկել Սանոսյանին, ինչը դարձել է վիճաբանությունների պատճառ: Հավելենք, որ, ըստ իշխանական մեր աղբյուրների, Գնել Սանոսյանի ղեկավարած ՏԿԵ նախարարությունում առաջիկայում կլինեն նման ազատումներ, քանի որ Սանոսյանի հետ շատ դժվար է լեզու գտնելը: Նշենք, որ Լիլիա Շուշանյանն իր՝ աշխատանքից ազատման դիմումը գրել է օգոստոսի 25-ին:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է տեղեկությունը ճշտել Լիլիա Շուշանյանից, որը հայտարարեց. «Նախարարը շատ բարձր է գնահատել իմ աշխատանքը, իրականությանը չի համապատասխան տեղեկությունը, մնացածի հետ կապված ես գրել եմ, ավելացնելու որեւէ բան չունեմ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...