Իրավաչա՞փ է արդյոք, որ մարդն իր աշխատավարձի մոտավորապես կեսը ամեն ամիս պարտադրված տա հետազոտության համար
ՀԱՐԳԵԼԻ ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ պ-ն ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆ
ՀՀ ԿԳՄՍ և ՀՀ Առողջապահության նախարարությունները թեկուզ և ոչինչ չասող պատասխան տվեցին իմ բաց նամակին։ Ամենաշատը ես սպասում եմ Մարդու իրավունքների պաշպտանի պատասխանին։ Ենթադրում եմ, վստահ եմ, որ Դուք դիմել եք համապատասխան կառույցներին և սպասում եք նրանց արձագանքին։ Ինձ հուզող հարցերի ամբողջական պատասխանը չստացա/ պատասխան էր պատասխանի համար/։
Մենք մարդու իրավունքների պաշտպանից ակընկալում ենք, որ հիմա քաղաքացու կողքին լինի, օգնի քաղաքացուն իր մտահոգությունները, պահանջները ճիշտ ներկայացնել իշխանություններին, աջակցի նման անհասկանալի իրավիճակում, տա պարզաբանումներ, չթողնի մարդկանց իրավունքները ոտնահարվեն։
Ձեր իրավաբանները խորհրդատվությամբ պետք է հանդես գան, թե ինչպես վարվի մարդը, ով չի ցանկանում պատվաստվել, բայց և չունի հնարավորություն լրացուցիչ ֆինանսական բեռի տակ մտնելու։ Իրավաչա՞փ է արդյոք, որ մարդն իր աշխատավարձի մոտավորապես կեսը ամեն ամիս պարտադրված տա հետազոտության համար։
Չենք ցանկանում, որ այս անգամ էլ միայն տարվա վերջում պարզապես զեկույցի ձևով ներկայացնեք մարդու իրավունքների ոտնահարումների փաստերն ու հանդես գաք զուտ փաստողի դերում։ Այս անգամ էլ եղեք մտահոգ քաղաքացիների կողքին, օգնեք խնդրի բարձրաձայնման և լուծման հարցում։
ՀՀ Առողջապահության նախարարությունն ամենակարևոր հարցին չպատասխանեց, թե ինչո՞ւ պետք է ՊՇՌ թեստը լինի վճարովի և այդքան չհիմնավորված բարձր արժեք ունենա, թե ինչու՞ այն չի կարելի փոխարինել ռաբիտ թեստով։ Չներկայացվեց, թե ո՞ր օրենքի հիման վրա է այս պարտադրանքը և արդյոք հակասահմանադրական չէ՞ փորձարկումներ չանցած պատվաստանյութի պարտադրանքը։ Չներկայացրեցին որևէ պատվաստանյութի փորձարկման երեք փուլեր պարտադիր անցնելու հավաստագիրը՝ սերտիֆիկատը։
Երկու նախարարությունների պատասխաններն էլ անհարգալից վերաբերմունք էին սեփական քաղաքացու անհանգստությունների նկատմամբ։
Ես միշտ կարծել եմ, որ իշխանությունները պետք է ծառայեն քաղաքացիներին, նրանց շահերից բխող օրենքներ գրեն։
Այդպես էլ չներկայացրեցին կրկնակի վարակակիրների թիվը, չհիմնավորեցին հիվանդացած լավացածներին էլ պատվաստվելու պահանջի իմաստը, որևէ տարիքային հիվանդացության գրաֆիկ չներկայացրեցին, համեմատության մեջ չդրեցին այլ ինֆեկցիոն հիվանդությունների հետ, որևէ հարգված համաճարակաբան չխոսեց, միայն գովազդ ու մեղավորության զգացողություն է սփռվում ԶԼՄ-ներով։ Մարդիկ ավելի հաճախ նման ստրեսներից են հիվանդանում ու դա ոչ ոքի չի հետաքրքրում։
Կոչ եմ անում, որ Դուք առաջնորդողի դերում հանդես գաք, ոչ թե արձանագրողի։ Եթե ահազանգը կա, Դուք պետք է աջակցեք մեզ, հատկապես այս խնդիրն, քանի որ այն առանձին անհատների խնդիր չէ, այլ ողջ հասարակությանն է առնչվում։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...