Բաց նամակ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան պր-ն Ա. Թաթոյանին
Բաց նամակ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան պր-ն Ա. Թաթոյանին
Հարգելի պարոն Թաթոյան.
Որպես ՀՀ քաղաքացի, իրավաբան և երկրում մարդու իրավունքների պաշտպանության հարցում շահագրգիռ անձ, սույնով Ձեր ուշադրությունն եմ հրավիրում շրջանառվող օրինագծի վրա, որով առաջարկվում է սահմանափակել (խախտել) հանրային ծառայության ոլորտում աշխատող և պատվաստումից հրաժարվող քաղաքացիների աշխատանքային իրավունքները:
Մասնավորապես, նշվում է նրանց՝ պատվաստումից հրաժարվելու դեպքում ծառայությունից ազատելու ապօրինի հնարավորությունն օրինականացնելու մասին…
Որպես ԵՊՀ դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու, աշխատանքային իրավունքի մասնագետ, պնդում եմ, որ այդ նախագիծն ուղղակիորեն հակասում է ոչ միայն ՀՀ մասնակցությամբ միջազգային պայմանագրերի, այլև ամենից առաջ՝ ՀՀ Սահմանադրության մի շարք հիմնադրույթների պահանջներին…
Սա մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտում է…
Խնդրում եմ հետևողական լինեք (ինչպես միշտ եղել եք) նախագծի ընդունման դեպքում դրա սահմանադրականությունը վիճարկելու ուղղությամբ…
Պատրաստ եմ նեղ մասնագիտական աջակցություն ցուցաբերել Ձեր լիազորություններն իրականացնելու գործընթացին…
Խորին հարգանքներս Ձեզ…


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար