Զգացվում է, որ իշխող թիմի որոշ անդամների խիղճը տանջում է՝ հազարավոր մարդկանց գլուխ ուտելու, Հայրենիքը թշնամուն հանձնելու համար. Ապաշխարհության բարդ համակարգի մասին
Ակնհայտ զգացվում է, որ իշխող թիմի որոշ անդամների խիղճը տանջում է՝ հազարավոր մարդկանց գլուխ ուտելու, Հայրենիքն ու ազգային արժանապատվությունը թշնամուն հանձնելու համար։ Այս մասին ֆեյսբուքում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Այդ փոքրաթիվ մարդիկ շատ լավ են հասկանում, որ ո՛չ քվեարկությամբ, ո՛չ իշխանությամբ, ո՛չ ընդդիմադիրների հանցանքների մատնանշմամբ իրենց ՄԱՀԱՑՈՒ ՄԵՂՔԸ մազաչափ անգամ չի նվազում։
Կա՛ն այդպիսի մարդիկ։ Քիչ են, բայց կան։
Հատուկ նրանց համար պարզաբանեմ հարյուրամյակներ ի վեր մեր եկեղեցու կողմից կիրառված ապաշխարհության բարդ համակարգը (ծանրից՝ մեղմ), որը հիմնված էր Սուրբ Պատարագին մասնակցելու աստիճանի հետ.
1) «լացողներ». ողջ պատարագի ընթացքում գլխիկոր կանգնում եք եկեղեցու դռների մոտ ու ներս մտնողներին խնդրում եք աղոթել կամ մոմ վառել ձեզ համար
2) «ունկնդիրներ». գավիթում կամ էլ հենց բուն եկեղեցում հետևում եք պատարագի ընթացքին, ու հենց Սարգավագը թերահավատներից պահանջի հեռանալ, գլխիկոր հեռանում եք ու սպասում եք դռների մոտ
3) «չհաղորդվողներ». մնում եք մինչև վերջ, բայց հաղորդություն չեք ստանում։
Այս ամենը՝ ամեն կիրակի՝ 5-10-20 տարի շարունակ։
Կարող եք սկսել հենց այսօրվանից»,- գրել է Մելիքյանը։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախ...