Չեմ կարող ներել նրանց, ում ուղղակի կամ անուղղակի գործունեության հետևանքով կորցրել ենք Արցախի 75 տոկոսը
Ես չեմ կարող ներել, հասկանալ այն մարդկանց, որոնց ուղղակի կամ անուղղակի գործունեության հետևանքով մենք ունեցել ենք մեր հայրենիքի արցախյան հատվածի 75 տոկոսի կորուստ, հայտարարել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ չի մասնակցել ԼՂ հանրապետության հռչակման 30-ամյակի առիթով Արցախում կազմակերպված ճաշկերույթին և մի սեղանի շուրջ չի նստել Հայաստանից ժամանած ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչների հետ։
Արթուր Վանեցյանն ասել է, որ Արցախում «Պատիվ ունեմ» խմբակցության և «Հայրենիք» կուսակցության անդամները մասնակցել են ԼՂ հանրապետության հռչակման 30-ամյակին նվիրված ԱԺ հատուկ նիստին, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի համար զոհված հերոսների հիշատակին։
«Եղել է Արցախի ԱԺ-ի հատուկ նիստ, որին ես մասնակցել եմ՝ որպես ՀՀ խորհրդարանի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, այնուհետև մենք՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, «Հայրենիք» կուսակցության անդամները, Արցախում մեր ծրագրով տարբեր հանդիպումներ ենք ունեցել, այցելել ենք եղբայրական գերեզմանոց, որտեղ ամփոփված են արցախյան երեք պատերազմների մեր հերոսների աճյունները, և նրանց շնորհիվ է, որ մենք կանգնած ենք դեռևս ազատ, անկախ Արցախում», - ասել է Արթուր Վանեցյանը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»