Արցախի նախագահն ընդհատակ է իջել. Երկու պատճառ կարող է լինել
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս տարի Արցախի Հանրապետության հոբելյանն էր՝ 30-ամյակը։ Թվում է՝ պետք է մեծ շուքով նշեին, բայց ամեն ինչ անցավ ոչ տոնական մթնոլորտում։ Ստեփանակերտում սեպտեմբերի 2-ը որեւէ բանով չէր տարբերվում մյուս օրերից, միայն մի քանի տեղ եռագույնն էր ծածանվում, եւ վերջ։ Ոչ մի պաշտոնական միջոցառում, ոչ մի տոնական ծրագիր։ Արցախի իշխանություններն իրենց երկրի անկախության օրն այս տարի որոշել էին «նշել» ընդամենը ԱԺ հատուկ նիստ հրավիրելով, որին ո՛չ Հայաստանի, ո՛չ Արցախի առաջին դեմքերը ներկա չէին։
Եթե Նիկոլ Փաշինյանին եւ Հայաստանի իշխող վերնախավին Ալիեւն էր «արգելել» ոտք դնել Արցախ, դրա համար էլ ՔՊ-ական «ուսապարկերն» անհեթեթ պատճառաբանություններով փորձում էին բացատրել նրա՝ Արցախ չայցելելը, ապա Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի պասիվությունն առնվազն տարօրինակ էր։
Նա ընդամենը սեպտեմբերի 2-ի առավոտյան Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի, Հայաստանից ժամանած ՔՊ-ական պատգամավորների ուղեկցությամբ այցելել էր Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր եւ ծաղիկներ դրել՝ ի հիշատակ արցախյան եւ հայրենական պատերազմներում զոհվածների:
Ուրիշ ոչ մի տեղ նա երեք օրվա ընթացքում չի երեւացել, այդ թվում՝ ԱԺ հատուկ նիստին։ Անգամ Ստեփանակերտում ՀՅԴ Հայ դատի գրասենյակի բացմանը չի մասնակցել, մինչդեռ Արցախի նախկին նախագահները ներկա են եղել։
Պատճառը կա՛մ այն է, որ Արայիկ Հարությունյանը խուսափում է Արցախի եւ Հայաստանի ընդդիմության հետ տետ ա տետ հանդիպելուց, կա՛մ մեզ աստիճանաբար հաշտեցնում են Արցախում պետություն եւ պետության ղեկավար չունենալու մտքի հետ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց