COVID-19 հիվանդների շրջանում հակամարմինները մնում են մեկ տարուց ավելի. Արմեն Մուրադյան
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ներկայացնում է COVID-19-ով պայմանավորված ԵՊԲՀ հետազոտությունների նախնական արդյունքները։
Եվ այսպես․
COVID-19-ով պայմանավորված հետազոտությունների նախնական արդյունքները, որոնք 2020 թվականի մայիսից իրականացվել են համալսարանական մասնագետների կողմից՝
ԵՊԲՀ երիտասարդ հետազոտողների, կլինիկական օրդինատորների, ուսանողների հետ համատեղ:
Կատարվել է COVID-19 վարակը հաղթահարած (կոնվալեսցենտ) շուրջ 1500 հիվանդի 8000 թեստավորում՝ 4000 N, 4000 S:
Հետազոտության մասնակիցները հսկվել են մեկ տարի՝ յուրաքանչյուր ամիս հսկման ստուգման ռեժիմով և շարունակում են հսկվել:
Հետազոտությունը գերազանցել է ազգային պոպուլյացիոն միջին մակարդակը, իսկ որոշ ամիսների համար արդեն հասելով ազգային պոպուլյացիոն մակարդակի:
Արդյունքում ցույց է տրվել, որ COVID-19-ը իրոք նոր կորոնավիրուսային ինֆեկցիա է:
6-7 % դեպքերում հիվանդությունից հետո հակամարմին չի հայտնաբերվել:
COVID-19 հիվանդների շրջանում հակամարմինները մնում են մեկ տարուց ավելի:
Առկա է 12 դեպք, երբ հակամարմին այլևս չի հայտնաբերվել, և 16՝ ուշացած պատասխան:
Առկա է 1 դեպք, երբ հակամարմին ունեցողը նորից վարակվել է կորոնավիրուսային հիվանդությամբ:
Անհատի օրգանիզմում հակամարմինների փոփոխության պատկերը կրում է զանգակաձև բնույթ:
Անհատ-կախյալ հակամարմինների փոփոխությունն ունի տարբեր արտահայտչաձև: Այժմ իրականացվում է վերլուծություն՝ պարզելու, թե ինչով են պայմանավորված այդ փոփոխությունները՝ թիրախում են տարիքը և ծանրության աստիճանը:
Հետքովիդյան շրջանում ուսումնասիրվում են կորոնավիրուսից հետո առաջացող ուղեղային փոփոխություններ, որոնք արտահայտվում են հիմնականում հիշողության վատացմամբ, կետրոնացման շեղմամբ, դեպրեսիայի երևույթներով:
Ուսումնասիրվում է COVID-19-ի ազդեցությունը նեյրոդեգեներատիվ հիվանդությունների զարգացման վրա՝ Ալցհեյմեր, Պարկինսոն, ինչպես նաև որոշ աուտոիմուն հիվանդությունների՝ օրինակ՝ բազմակի սկլերոզ: Ենթադրվում է վերջիններիս երիտասարդացումը:
Հոտի և համի խանգարմամբ COVID-19 վարակը հաղթահարած 190 հիվանդ միջինում 3 անգամ անցել է հոտի և համի թեստավորման հետազոտություն: Այժմ պարզաբանվում է՝ այն պերիֆերիկ ախտահարման հետևանք է, թե կենտրոնական:
Ուսումնասիրվում է COVID-19-ի հնարավոր ազդեցությունը երեխաների նյարդահոգեկան զարգացման վրա:
Համալսարանական մասնագետների կողմից այժմ հետազոտություններ են տարվում բացահայտելու վերը թվարկված փոփոխությունների մեխանիզմները:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...