Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Հայաստան

Սա դեռ «ժուռնալն» է, վաղն էլ մարդիկ կառևանգեն. շուտով գյուղացիների հետ միասին ծայրահեղ ազգայնական ինքնապաշտպանական շարժումը կդիմի ծայրահեղ միջոցների

 

Օգոստոսի 30-ին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Վայոց ձորում թշնամին անասուններ է գողացել։

«Վայոց ձորի մարզի Սերս գյուղի «Գոգի լեռ» կոչվող սարատեղում արածող 110 խոշոր եղջերավոր կենդանիներից 80-ը մոտեցել են ադրբեջանական դիրքին, որից 75-ը զինծառայողները հափշտակել են, ու չեն վերադարձվել։ Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 16-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում: Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանին ահազանգել են տուժած 2 անձինք:

Նրանք տեղեկացրել են, որ իրենք մոտ 800-900 մ հեռավորությունից նկատել են, թե ինչպես են ադրբեջանական 3 զինծառայող դուրս գալիս իրենց խրամատից և մոտենում կենդանիներին: Այդ ընթացքում նրանք հեռվից շարունակել են հետևել ադրբեջանական զինծառայողների արարքին, որոնցից մեկը մոտ 300 մ առաջացել է և ձորակից քշել, բարձրացրել է կենդանիներին, որից հետո արդեն երեքով տարել են կենդանիներին»,- հայտարարել էր ՄԻՊ Արման Թաթոյանը։

168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Վայոց ձորում ստեղծված իրավիճակին, ֆերմեր Տիգրան Եղոյանը նշեց, որ այս ամենը դեռ «ժուռնալն» է, և եթե այսօր թշնամին միայն անասուններին է գողանում, վաղը մարդկանց կառևանգի։

«Վեց ամիս առաջ, երբ հայտարարեցի, որ ստեղծելու եմ նոր շարժում, որի համար արդեն աշխատանքներ են գնում՝ գյուղացիների ներգրավմամբ ծայրահեղ ազգայնական ինքնապաշտպանական շարժում, շատ վերլուծաբաններ, քաղաքական գործիչներ ինձ համարեցին ահաբեկիչ։ Ինչևէ, ես այդ երևույթն արհամարհեցի՝ տեսնելով, թե ինչ է կատարվում։ Շարունակաբար բարձրաձայնում էի, որ գյուղերն աստիճանաբար դատարկվում են, բայց որևէ մեկը չարձագանքեց։ Սա «ապագա կա» հանրահայտ կապիտուլյանտ Նիկոլ Փաշինյան կոչված վիժվածքի քաղաքականությունն էր։ Սա դեռ «ժուռնալն» է, չարյաց փոքրագույնն է, վաղն էլ մարդիկ կառևանգեն։ Եղեգիս խոշորացված համայնքը, որտեղ երկար տարիներ գործունեություն եմ ծավալում, արդեն 14 կմ սահման ունի թշնամու հետ, նախկինում այդ սահմանը չկար, մենք սահմանակից էինք Քարվաճառին։ Գյուղացիները չեն կարողանում արոտավայրեր գնալ, այսօր գյուղացու մոտ ճամպրուկային տրամադրություն է, արդեն մտածում են երկրից գնալու մասին։ Այդ խորհրդային կոչված քարտեզներով ու չգիտեմ ինչով՝ մի քանի օր առաջ Փաշինյանը Գորիս-Կապան մայրուղին արդեն հանձնեց թշնամուն։ Հիմա ինչ կասեմ, խնդրում եմ, տպագրեք բառ առ բառ, ես դրանց համար պատասխանատու եմ. պաշտոնապես հայտարարում եմ՝ շատ շուտով Փաշինյանն իր խաժամուժով Ամուլսարը բացելու է»,- նշեց Տիգրան Եղոյանը։


Ըստ նրա, այսօր արդեն խոսում են ավելի մեծ աղետի մասին, որտեղ գյուղացին սպանդի է ենթարկում հղի անասուններին, որովհետև խոտ ու արոտավայր չկա։ Գյուղացին հրաժարվում է իր ապրուստի միջոցից՝ հողից ու անասունից։

«Ես հիմա Գեղարքունիքի սարերում եմ, հենց այստեղից դիմում եմ Փաշինյան վիժվածքին՝ շուտով գյուղացիների հետ միասին ծայրահեղ ազգայնական ինքնապաշտպանական շարժումը կդիմի ծայրահեղ միջոցների, քաղաքացիական անհնազանդության։ Սա թող ի գիտություն ընդունեն, որ գյուղերից է ամեն ինչ սկսվելու։ Այդ շարժումը վճռական է լինելու, շարժվելու է դեպի միջպետական ճանապարհները փակելու, ինչպես Նիկոլ Փաշինյանն արեց՝ նրա իսկ ոճով նրան պատժելու ենք։ Գյուղացին հարվածելու է այն թիրախներին, որտեղ թուրքական լոլիկն ու սխտորն է մտնում, գյուղացին իր վճռական խոսքը պետք է ասի, որովհետև գյուղերը դատարկվում են»,- հավելեց ֆերմերը։

Նրա խոսքով, երբ թուրքը մոտենում էր հայկական հողին, ձայն բարձրացնողը գյուղացին էր։ Ավելին, երբ 2 տարի առաջ հայտարարում էր, թե թշնամին աստիճանաբար մոտենում է Հայաստանի սարերին, և իրենք դա տեսնում են, իրենց ծաղրում էին։ Այդ ամենի արդյունքում էլ թշնամին այնպես ներխուժեց հայկական հող, որ սկսեց տեղում հայկական մշակույթը վերացնել։

«Գյուղացին այսօր ուզում է բանակ դառնալ, ազգադավ Փաշինյանը բանակը ոչնչացրել է, ասում եմ՝ գյուղացին պետք է ստանձնի այդ դերը, նա պետք է զինվի, թեկուզ բահով, թքած ունենք միջազգային չափորոշիչների վրա, երբ թշնամին մանկապարտեզին էր հարվածում, միջազգային հանրության կողմից որևէ ձայն չեղավ։ Մեզ համար առաջնայինը մեր ազգային շահն է։ Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա ցույց տվեց, որ մենք արդեն կորցրել ենք մեր պետականությունը։ Փաշինյանի հորդորով Վայոց ձորին ամենամեծ հարվածը հասցրած մանկամիտը՝ Տրդատ Սարգսյանը, որին մարզպետ էին նշանակել, վիրուսը տարածվել էր, երբ ես ահազանգում էի, ինձ դատի էր տալիս, իսկ ՔՊ-ականներն ինձ սպառնում էին։ Փառք, որ դատարանը նրա հայցը չբավարարեց»,- շեշտեց Տիգրան Եղոյանը։

Նա ընդգծեց, որ շուտով բոլորը կտեսնեն, թե գյուղացին ինչ է անելու։

«Հիմա մեր հասարակությունը նստել ու ամեն ինչ լուռ տանում է, դարձել է «էշ նահատակ», բայց, ի վերջո, զարթոնք պետք է լինի։ Այն, ինչ ասում եմ Փաշինյանի ու իշխանությունների հասցեին՝ չեմ վախենում, ես տեսել եմ անդրշիրիմյան կյանք։ Տասնյակ անգամ ձերբակալվել եմ նախկին ու ներկա իշխանությունների օրոք, իմ տեսակին լռեցնել հնարավոր չէ, խոսքերը, որոնք հնչեցնում եմ՝ անձնական չէ, սա համազգային ու համընդհանուր է, անհնար է, որ նա այդ մուրճով կարողանա լռեցնել իմ հոգու ճիչը»,- եզրափակեց Տիգրան Եղոյանը։