Նոր խորհրդարանը Վճռաբեկի դատավոր կընտրի. ով է իշխանությունների թեկնածուն
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի թափուր տեղն այդպես էլ չի լրացվել: Բանն այն է, որ դեռեւս այս տարվա մայիսի 25-ին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Հովսեփ Բեդեւյանի, Հրաչ Այվազյանի եւ Լիանա Հակոբյանի թեկնածությունները: Այդ ժամանակահատվածը, սակայն, համընկավ արտահերթ ընտրությունների քարոզարշավի, ապա ընտրությունների հետ, եւ խորհրդարանը, այսպես ասած, ժամանակ չուներ այս հարցը քննարկելու: Ստացվում է՝ չորս ամիս է՝ դատավոր այդպես էլ չի ընտրվել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս հարցն արդեն ընգրկված է ութերորդ գումարման խորհրդարանի նախագծերի թվում եւ առաջիկայում կքննարկվի նորընտիր Ազգային ժողովի կողմից: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ՝ չնայած այս հարցը այդպես էլ չի քննարկվել, թեկնածուներն էլ չէին հասցրել հանդիպել պատգամավորներին, սակայն իշխանություններն արդեն որոշում ունեն, եւ այս պաշտոնում կընտրվի Հովսեփ Բեդեւյանը:
Հավելենք, որ նա նախորդ տարվա դեկտեմբերին վարչապետի մոտ մասնակցել էր դատական ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որը քննադատվել էր համակարգի շատ ներկայացուցիչների կողմից, որոնք համարում էին, որ այդպիսով գործադիրն իր մասնակցությունն է ունենում դատական իշխանության գործերին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...