Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Մամուլ

Միջնորդավորված կերպով ՀՀ տնտեսություն թուրք-ադրբեջանական տանդեմի ներթափանցման վտանգներն իրական են

«Փաստ» օրաթերթը գրում է. «Կորոնավիրուսի համավարակի տարածումը, ապա նաև Արցախում սկսված պատերազմը մեծ հարված են հասցրել Հայաստանի տնտեսությանը։ Եվ տարածաշրջանային նոր իրողության պայմաններում, որպեսզի մեր երկիրը կարողանա ծանր ու անդառնալի կորուստներից հետո վերականգնվել, տնտեսական զարգացմանը նոր թափ հաղորդելն ուղղակի ամենահրատապ հարցերից մեկն է։ Սա նաև մեր պետականության և ինքնիշխանության պահպանման հետ է կապված, քանի որ տնտեսության զարգացումը կարող է նախադրյալներ ստեղծել երկրի ռազմական ներուժի վերականգնման, արտագաղթի ու գործազրկության մակարդակի նվազեցման ու այսօր առկա ծանր ժողովրդագրական իրավիճակի բարելավման համար։

Չհաշված, որ ինչքան մեծ է լինում պետության ունեցած տնտեսական ներուժը, այնքան այդ երկիրը մեծ ուշադրության է արժանանում միջազգային ասպարեզում արտաքին խաղացողների կողմից։ Ճիշտ է՝ Հայաստանի տնտեսության մեջ որոշակի աճ է նկատվում, այդուամենայնիվ, մասնագետների գնահատմամբ, այդ աճը նկատելի է միայն անցյալ տարվա տոտալ լոքդաունի ժամանակաշրջանի համեմատ ու աշնան աղետալի իրադարձությունների ֆոնին, և դրա ծավալն այն չէ, ինչ պետք էր արագ վերականգնման հասնելու համար։ Սակայն իշխանությունները, քաղաքական դիվիդենտներ շահելու իրենց հին սովորության համաձայն, փորձում են առկա ցուցանիշները ներկայացնել իբրև աննախադեպ երևույթ։ Սրան զուգահեռ, այսօրվա իշխող ուժի ներկայացուցիչները Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարը կապում են տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման և Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հետ։

Սակայն տնտեսական առումով Թուրքիայի և Ադրբեջանի հետ գործ ունենալն իր մեջ ավելի շատ լուրջ վտանգներ է պարունակում, քան զարգացման հեռանկարներ։ Թերևս այսօր տեղի ունեցող իրադարձությունների արդյունքում տեսնում ենք, թե Թուրքիան և Ադրբեջանն ինչպես են օգտագործում իրենց տնտեսական լծակները տարբեր երկրների քաղաքականության վրա ազդելու համար։ Ու այս հարցում Հայաստանի երկու թշնամի հարևաններն օգտագործում են իրենց կողմից ներդրումներ կատարելու նպատակաուղղված քաղաքականությունը։

Ու եթե Անկարան կարող է բազմաթիվ երկրներում՝ Բալկանյան և Աֆրիկյան երկրներով սկսած ու Միջին Ասիայի պետություններով վերջացրած, տարբեր ուղղություններով ներդրումային նախագծերի միջոցով տարածել թուրքական ազդեցությունը, ապա Ադրբեջանը հիմնականում գործի է դնում էներգետիկ ռեսուրսների մատակարարման իր պոտենցիալը։ Այսպես, օրինակ՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը Վրաստանում գործող իր դուստր ընկերության՝ SOCAR Energy Georgia-ի միջոցով բենզինի և վառելիքային վրացական շուկայում գերակշռող դիրք է զբաղեցնում։ Ավելին՝ այն տարիներ շարունակ եղել է Վրաստանի առաջին հարկատուն ու շարունակում է մնալ խոշոր գործատու։

SOCAR-ը ներդրումներ է կատարում Վրաստանում նաև բարեգործական ծրագրերի իրականացման նպատակով: Եվ, բնականաբար, այս իրողության հետ վրացական իշխանությունները չեն կարող հաշվի չնստել։ Եթե Բաքուն տարբեր երկրներում օգտագործում է իր էներգետիկ լծակները, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ թափով կփորձի ներխուժել հայկական էներգետիկ շուկա, գերիշխող դիրք ձեռք բերել ու բացառապես թելադրել իր օրակարգը։ Այսպիսի վտանգը հաշվի առնելով՝ պատահական չէ, որ մամուլում մեծ ուշադրության է արժանացել էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի այն հայտարարությունը, թե իրենց նախարարությունը քննարկում է 60 միլիոն դոլարանոց ներդրումային ծրագիր կյանքի կոչելու հարցը, որի արդյունքում Հայաստանում կստեղծվի բենզալցակայանների նոր ցանց: Ըստ նրա, այս ներդրումային ծրագիրը Վրաստանից է։

Զարմանալի չէ, որ այս հայտարարությունից հետո մամուլում ու հանրային լայն շրջանակներում արդեն իսկ ահազանգ է հնչեցվում։ Խնդիրն այն է, որ լրատվամիջոցները պարզել են, որ այդ ծրագիրն իրականացնելու է հայտնի մեծահարուստ Դավիդ Յակոբաշվիլին, ով ղեկավարում է Petrocas Energy Group ընկերությունը, որը Վրաստանի տարածքով նավթամթերքի փոխադրումներ է իրականացնում։ Այն նաև դեպի Հայաստան եկող վառելիքի երկաթուղային փոխադրողն է։ Ուշագրավ է, որ Petrocas Energy Group-ից հայտարարում են, որ իրենք նավթամթերքը գնում են ռուսական Лукойл նավթային ընկերությունից, ռումինական Rompetrol-ից, հունական Hellenic Eco-ից և ադրբեջանական SOCAR-ից: Ընդ որում, ադրբեջանական մամուլում հրապարակումներ են եղել այն մասին, թե միանգամայն հնարավոր է, որ Յակոբաշվիլին SOCAR-ից գնված նավթ է վաճառում Հայաստանին:

Թեև Յակոբաշվիլիի ղեկավարած ընկերությունը նշում է, որ Հայաստանին մատակարարվում է միայն ռումինական և հունական նավթ, սակայն առևտրային գործողությունները տեղի են ունենում այնպիսի բարդ օֆշորային ցանցերի միջոցով, որ դրանց հետևելն ուղղակի անհնար է: Ուստի պատահական չեն հայկական մեդիա տիրույթում շրջանառվող այն ողջամիտ կասկածները, թե SOCAR-ը Հայաստանում ներդրում անելու ցանկություն ունեցող ընկերության միջոցով կարող է միջնորդավորված սողոսկել հայկական շուկա, դեմպինգի միջոցով մենաշնորհային դիրք գրավել և պայմաններ թելադրել։ Ու շատ տարօրինակ է, որ վրացական ներդրողը շատ մեծ ծավալի ներդրում է ցանկանում Հայաստանում անել հենց պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակի պայմաններում, ի՞նչն էր նրան խանգարում այդ ներդրումն անել, օրինակ՝ պատերազմից առաջ, երբ իրավիճակն ավելի կայուն էր։ Ու ընդհանրապես, հարցը միայն այս նախագծի շրջանակներում չի ավարտվում։

Առաջիկայում ևս հնարավոր է հանկարծակի այնպիսի արտերկրյա ներդրողներ հայտնվեն, որոնց հետևում կանգնած կլինեն Թուրքիան ու Ադրբեջանը։ Թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակներից եկող վտանգները առավել քան իրական են, սակայն խնդիրը կապված է նաև Հայաստանի գործող իշխանությունների վարքագծի հետ։ Արդյոք նրանք, լուրջ վերլուծության ենթարկելով կասկածելի ներդրողների ծրագրերը, կարողանալո՞ւ են խափանել Թուրքիայից և Ադրբեջանից եկող վտանգները, թե՞ նախընտրելու են թուրքերի հետ «ախպերությունն» ու հանուն տնտեսական մի փոքր տեղաշարժի, որի դեպքում կարող են հայտարարել, թե խոստացված ներդրումներն են բերում, վաճառել Հայաստանի ինքնիշխանության և ինքնուրույն որոշումներ ընդունելու կարողության վերջին մնացորդները։ Չնայած ինչի՞ մասին ենք խոսում. փորձը ցույց է տալիս, որ այս իշխանությունները ցանկացած քայլի ընդունակ են»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում