Լավրով. Հայաստանը մեր դաշնակիցն է, երկկողմ առումով մենք շատ հարուստ օրակարգ ունենք
Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներն անձամբ են զբաղվում Ղարաբաղի հարցի լուծմամբ: Դա մեկ օրվա աշխատանք չէ: Այս մասին չորեքշաբթի Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում (ՄՄՀՊԻ) կայացած հանդիպման ժամանակ ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Լավրովը նշել է Մոսկվայի որոշիչ դերն անցյալ տարվա նոյեմբերին հրադադարի հաստատման հարցում: Դա մեկ օրվա աշխատանք չէ, եւ դրանում ներգրավված են անձամբ երեք երկրների ղեկավարները, ինչպես նաեւ՝ մեր զինվորականները, որոնք կազմում են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը: Նրանք աշխատում են լարվածության նվազեցման եւ վստահության հաստատման համար»:
Նա հավելել է, որ ռուս սահմանապահներն օգնում են նաեւ «հայ դաշնակիցներին ադրբեջանցի հարեւանների հետ հարցերի լուծման հարցում»:
Ինչ վերաբերում է Երեւանի եւ Մոսկվայի հարաբերություններին, ապա, ըստ Լավրովի, երկկողմ տնտեսական համագործակցության զարգացումը բավականին վստահ է առաջ ընթանում:
«Հայաստանը մեր դաշնակիցն է: Երեկ մեզ մոտ էր նոր արտաքին գործերի նախարարը, մենք լավ բանակցություններ վարեցինք: Երկկողմանի մասով մենք շատ հարուստ օրակարգ ունենք. այցերի փոխանակում եւ խոշոր նախագծերի իրականացում, տնտեսական համագործակցության զարգացում: Այդ ամենը շատ ինտենսիվորեն եւ վստահ է առաջ ընթանում»,- ասել է նա:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»