Երկրում վախի մթնոլորտ ստեղծելու մեծ գործընթաց է սկսվել. Աբրահամյան
Հայաստանի բազմաթիվ համայնքապետերին, որոնք հատկապես այս ընտրական գործընթացներում չեն աջակցել իշխանություններին, նույնիսկ նրանց, որոնք չեզոք դիրքերում են եղել, այս իշխանությունը փորձում է անվերապահորեն ազատել բոլորին զբաղեցրած պաշտոններից, ընդ որում՝ դրան հասնելու համար ոչնչի առաջ կանգ չի առնում։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Նրան չի հետաքրքրում, թե ով է, ինչ ծառայություններ է մատուցել իր քաղաքացիներին, իր համար կարևոր է, որ լինի իր մարդը՝ անկախ այն հանգամանքից, թե նա որևէ պատկերացում ունի՞ համայնքային ծառայության կամ պետական կառավարման մասին, թե ոչ։ Այսօր ավելի շատ Սյունիքի վրա ենք կենտրոնացած, որովհետև կան համայնքների կալանավորված ղեկավարներ, բայց պարբերաբար տեղեկություններ են ստացվում, որ տարբեր մարդկանց ասվում է դիմում գրել։ Սա մասսայական բնույթ է կրում, մեկ-երկու միջադեպի հարց չէ»,- նշեց Աբրահամյանը։
Դիտարկմանը, որ Սյունիքի պարագայում շատ կոնկրետ, թիրախավորված ձերբակալություններ են իրականացվել, ծրագրային է՝ Սյունիքը հանձնելու, Աբրահամյանը նշեց, որ միանշանակ Սյունիքում տեղի ունեցողը կապ ունի նաև այդ հատվածի անվտանգային միջավայրի, սպասվող հնարավոր գործընթացների հետ։
«Իմ տպավորությամբ երկրով մեկ վախի մթնոլորտ ստեղծելու մեծ գործընթաց է սկսվել, դրանում ներգրավված են բոլոր այն կառույցները, որոնք չեն հրաժարվում մտնել անօրինական դաշտ »,- նշեց Աբրահամյանը։

















































Այսօր առկա մեծ թվով խնդիրները դրդել կամ դրդում են շատ արցախցիների հեռանալ նաև Հայաստանից. Տիգրան Աբրահամյան
Ավիրողների, հանձնողների, պարտվողների իշխանությունը նոր «բարձունքներ է» գրավում. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանցիները օրը ցերեկով, բառիս բուն իմաստով շրջում են երկրի ներսում, մարդ սպանում, իսկ իրենք «ոչինչ չի եղել դեմքով» այլ օրակարգեր են լցնում. Տիգրան Աբրահամյան
ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը պետք է պարզ հարցի պատասխանի` ներկայացրել է՞ ԳՇ պետին ճշգրիտ իրավիճակը
Ադրբեջանցիները մի քանի տասնյակ կմ ճակատով ընդլայնման, տեղակայման, ամրաշինական աշխատանքներ են իրականացնում. Աբրահամյան
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...