Հայաստանի վրա Բաքվի բռնապետի ճնշման պարբերական փորձերն ակնհայտորեն ուղղված են նաև Մոսկվայի դեմ. Ոսկանյան
Դատելով նաև ռուսաստանյան քաղաքական դաշտի արձագանքներից, Բաքվի և Մոսկվայի միջև կան սուր հակասություններ՝ հատկապես կապված ռուսաստանցի խաղաղապահների մանդատի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Բաքվի բռնապետի քարոզչամիջոցներով քանիցս հնչեցվել են գրեթե անթաքույց սպառնալիքներ առ այն, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմն Արցախում իբր չունի որևէ իրավական կարգավիճակ, ուստի Ադրբեջանը դրա հետ կարող է վարվել այնպես, ինչպես կամենա։
Բոլորվին այլ հարց է, որ աշխարհում ռազմական ներուժի առումով կան ընդամենը մատների վրա հաշված պետություններ, որոնց հետ անհնար է «վարվել այնպես, ինչպես կամենաս», և դրանցից մեկը, որքան էլ Ադրբեջանում փորձեն իբր չնկատել, Ռուսաստանն է։
Այս համատեքստում Հայաստանի վրա Բաքվի բռնապետի ճնշման պարբերական փորձերն ակնհայտորեն ուղղված են նաև Մոսկվայի դեմ, որի ռազմական ներկայության նկատելի աճը Հարավային Կովկասում ուղղակիորեն հակասում է Անկարայի շահերին, որն էլ փորձում է այս ուղղությամբ աշխատել իր գործակատար Ադրբեջանի միջոցով»,- գրել է իրանագետը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար