Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Հայաստան

Վիրաբուժական ժամանակակից մոտեցումներ ու սարքավորումներ «Արամյանց» ԲԿ-ում

Վիրաբուժությունը երկար ու դժվար ուղի է: Բժշկական գիտելիքներից ու վիրաբուժական ունակություններից բացի այստեղ պահանջվում են ուժեղ կամային հատկություններ, համբերություն ու սեր մասնագիտության հանդեպ:

Հատկանիշներ, որոնցով օժտված է «Արամյանց» բկ ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Հայկ Բալայանը:

«Արամյանց» ԲԿ ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Հայկ Զորիի Բալայանը 2000 թվականից կլինիկական օրդինատուրան անցել է հենց այս հիվանդանոցում, որն այն ժամանակ կոչվում էր 3-րդ կլինիկական հիվանդանոց: Ապա աշխատանքային լուրջ փորձառություն է ձեռք բերել՝ աշխատելով Երևանի տարբեր բուժկենտրոններում: Իսկ 2018 թվականից աշխատում է «Արամյանց» ԲԿ-ում, 2019 թվականից ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքի ղեկավարն է:
Զուգահեռ Հայկ Զորիի Բալայանը ընդհանուր վիրաբուժություն է դասավանդում Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 3-րդ կուրս ուսանողներին: Որպես պրակտիկ բժիշկ ու դասախոս՝ նա գտնվում է մասնագիտական շարունակական աճի ու կատարելագործման գործընթացում: Այն պահից, երբ վիրաբույժին թվաց, թե ինքն ամեն ինչ գիտի, նա արդեն որպես մասնագետ սպառված է. կարծում է Հ. Բալայանը:

Հիվանդությունների շրջանակը, որոնց վիրահատական ու կոնսերվատիվ բուժմամբ զբաղվում է Արամյանց ԲԿ Ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքը, բավական լայն է՝ լեղաքարային հիվանդություններ, ստամոքսի խոց, վահանաձև գեղձի հիվանդություններ, ճողվածքներ (աճուկային, ազդրային, հետվիրահատական, պորտային, սպիտակ գծի), ապենդիցիտ (սուր և քրոնիկական),գինեկոլոգների հետ համագործակցությամբ արգանդի միոմա, ձվարանի կիստա, հավելումներ, փողերի ախտահարումներ, պրոկտոլոգիական վիրահատություններ (թութք, հետանցքի ճաք, պարապրոկտիտներ, պոչուկի կիստա, ախտահարված հյուսվածքների հեռացում), լիգատուրային խուղակներ, աղիքային անանցանելիություն, ենթաստամոքսային գեղձի վիրահատություն, էխինակոկ, ամբուլատոր վիրաբուժական օգնություն (վնասվածքներ, կտրած-ծակած վերքեր): Անկախ խնդրի տեսակից ու բարդությունից՝ «Արամյանց» ԲԿ ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունք դիմող քաղաքացիների բուժման համար արվում է առավելագույնը, արժանանում բժշկի ու բուժքույրերի հոգատար ու գրագետ վերաբերմունքին: «Իմ պացիենտները իմ հարազատներն են: Ես սիրում եմ նրանց հարազատի պես, վերաբերվում ինչպես իմ բարեկամի: Եվ դա փոխադարձաբար պացիենտի մեջ ստեղծում է վստահություն ու սեր իր բժշկի հանդեպ: Այդ փոխվստահությունը անչափ կարևոր է հիվանդության դեմ պացիենտի ու բժշկի համատեղ պայքարում, որը անպայման պսակվում է հաջողությամբ»,- աշխատանքային այս սկզբունքն է ղեկավարը ներդրել իր բաժանմունքում: Քաղաքացիներին բարձրակարգ բուժական ծառայություն մատուցելու համար այստեղ քայլելով ժամանակին զուգահեռ՝ կիրառվում են ժամանակակից վիրաբուժական մեթոդներ ու տեխնոլոգիաներ, կատարվում են մեծ քանակով լապարոսկոպիկ միջամտություններ: Իհարկե պահպանվում ու կիրառվում են նաև ավանդական մոտեցումները, որոնք արդյունավետ են ու հօգուտ հիվանդի: Արամյանց» ԲԿ ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքի առանձնահատկությունն այն է, որ այստեղ ապահովում են հետվիրահատական գրագետ խնամք: «Այսօր շատ կլինիկաներում ռեժիմով կատարվում են վիրահատություններ, անգամ արտասահմանյան կլինիկաներում վիրահատությունից հետո պացիենտը իր վիրաբույժին չի տեսնում: Այնինչ բուժման կարևորագույն փուլը հետվիրահատականն է, ու դրա գրագետ վարումը: Վիրաբույժի մեծածավալ ու լուրջ աշխատանքը կարող է զրոյանալ հետվիրահատական սխալ խնամքի արդյունքում»,-ասում է Հայկ Բալայանը: Նա հարդորում է մարդկանց չհետաձգել առողջական խնդիրների լուծումը, մանավանդ որ վերջին շրջանում լայն ծավալով գործում են սոցիալական առողջապահական փաթեթների, պետպատվերի ծրագրերը: Դրանք նպաստում են հիվանդությունների վաղ փուլում հայտնաբերմանն ու բուժմանը: Այս ծրագրերի միջոցով շատ մարդիկ վաղ տեղեկանալով իրենց սպառնացող վտանգների մասին՝ եկել են «Արամյանց» ԲԿ ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք և ստացել լիարժեք ու արդյունավետ բուժում: Վիրաբույժը խորհուրդ է տալիս. «Մի՛ զբաղվեք ինքնաբուժությամբ, մի՛ հրապուրվեք հակաբիոտիկների ու ցավազրկողների ժամանակավոր ազդեցությամբ: Պարտադիր ու հնարավորինս վաղ դիմեք վիրաբույժի, եթե որովայնի շրջանում ունեք սուր կամ տևական ցավեր: Առողջությունը ամենաթանկն է, ցավին դիմանալու և վիրաբույժին այցելելու յուրաքանչյուր հետաձգված օրը Ձեզ մոտեցնում է կյանքի ու մահվան միջև տարվող պայքարի օրվան, որը հսկայական ռեսուրսներ է խլելու թե՛ ձեզանից, թե՛ վիրաբույժից: Ուրեմն խնայեք Ձեզ, դիմեք բժշկի»: