Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Հայաստան

Զորահավաքի, զորավարժությունների ներգրավելիս օրենքը գրեթե հաշվի չի առնում ընտանեկան հանգամանքները. ՄԻՊ

Զորահավաքի, վարժական հավաքների եւ զորավարժությունների ներգրավելիս օրենքը գրեթե հաշվի չի առնում ընտանեկան հանգամանքները. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն առաջարկներ է ուղարկել ԱԺ պաշտպանության հանձնաժողով։ 

«Օրենքը խիստ սահմանափակ է հաշվի առնում կամ գրեթե հաշվի չի առնում կոնկրետ կատեգորիայի անձանց ընտանեկան հանգամանքները. ընտանեկան պայմաններից ելնելով զորահավաքային զորակոչից ազատվում են միայն նրանք, ովքեր ունեն չորս եւ ավելի երեխա: Զորահավաքային զորակոչման ենթակա քաղաքացիների շրջանակը սահմանվում է «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքով (29-րդ հոդվածի 2-րդ մաս):

Ի տարբերություն պարտադիր զինծառայության զորակոչի, որի համար «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով նախատեսված են ընտանեկան պայմաններից ելնելով զորակոչից տարկետում տրամադրելու եւ ծառայությունից ազատելու բազմաթիվ հիմքեր, զորահավաքից ազատման ենթակա անձանց մասով օրենսդրի մոտեցումը չհիմնավորված խիստ է: Պաշտպանի գնահատմամբ՝ այդ անձանց շրջանակը վերանայման կարիք ունի:

Հասկանալի է, որ պետության քաղաքականությունը ռազմական դրության պայմաններում զինապարտների ներգրավման առումով կարող է լինել որոշակիորեն տարբերվող՝ արտակարգ իրավիճակներին հատուկ: Այնուամենայնիվ, նման քաղաքականության հիմքում պետք է լինի հստակ տրամաբանություն եւ լինի արդարացված, հակառակ դեպքում օրենքով սահմանված կարգավորումը կոնկրետ իրավիճակներում կարող է լինել ձեւական, չարդարացված:

Որպես դրա վառ օրինակ կարելի է նշել գտնվելու վայրն անհայտ կամ գերության մեջ գտնվող զինծառայողի, օրինակ, ծնողին կամ եղբորը զորահավաքային զորակոչից ազատելը (զորահավաքին չընդգրկելը): Թեեւ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքը զորահավաքային զորակոչից ֆորմալ առումով չի ազատում մարտական գործողությունների արդյունքում գտնվելու վայրն անհայտ կամ գերության մեջ գտնվող զինծառայողի ընտանիքի անդամին, այնուամենայնիվ 2020 թվականին սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի օրերին, ստեղծված իրավիճակով պայմանավորված, ՊՆ Զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումները (զինկոմիսարիատները) գործնականում արդարացիորեն ձեռնպահ էին մնում նման անձանց ընդգրկել զորահավաքային զորակոչին:

Պաշտպանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ բացի վերը նշվածից, հնարավոր են նաեւ այլ դեպքեր, երբ անձին զորահավաքի ներգրավելը նույնպես լինի չարդարացված: Օրինակ՝ անձը ունենա ոչ թե 4 կամ ավելի երեխա (ինչպես պահանջվում է օրենքով՝ զորահավաքից ազատվելու համար), այլ ունեն առանց մոր մեծացող 3 անչափահաս երեխաներ կամ հաշմանդամություն ունեցող ծնողներ: Կարելի է թվարկել այսպիսի շատ օրինակներ: Հետեւաբար` տվյալ կատեգորիայի քաղաքացիների շրջանակը սահմանող օրենքի կարգավորումները վերանայման կարիք ունեն: Ավելին՝ նկատի ունենալով, որ սահմանված չէ որեւէ մեխանիզմ, որը հնարավորություն կտա հաշվի առնել իրականում ավելի բարդ ընտանեկան պայմանները՝ անհրաժեշտ է ստեղծել նման կառուցակարգեր՝ յուրաքանչյուր կոնկրետ դեպքով անհատական մոտեցում ցուցաբերելու համար:

Պաշտպանության նախարարությունից Մարդու իրավունքների պաշտպանին տեղեկացվել է, որ ընտանեկան դրությամբ պայմանավորված (անչափահասի միակ խնամակալ, հաշմանդամություն ունեցող ընտանիքի անդամի միակ խնամակալ եւ այլն) զորահավաքային միջոցառումներին ընդգրկված քաղաքացիների վերաբերյալ Պաշտպանության նախարարության թեժ գիծը ստացել է ահազանգեր: Դիմումատուներին պարզաբանվել է, որ օրենքով սահմանված են այն դեպքերը, երբ անձը ենթակա չէ զորահավաքային զորակոչով զորակոչվելու: Սակայն, դիմում-բողոքներ ստանալուն պես ՊՆ ստորաբաժանումներն ուսումնասիրվել են կոնկրետ անձի ընտանիքի կազմը եւ դիմումում նշված փաստերի իսկության դեպքում զինկոմիսարիատները, հնարավորության սահմաններում, ձեռնպահ են մնացել նշված կատեգորիայի անձանց զորահավաքային զորակոչին ընդգրկելու գործողություններից:

Այսպիսով, պրակտիկ դեպքերը նույնպես հաստատում են Մարդու իրավունքների պաշտպանի արձանագրումն առ այն, որ ընտանեկան պայմաններից ելնելով զորահավաքային զորակոչի ոչ ենթակա քաղաքացիների վերաբերյալ գործող օրենսդրական կարգավորումը խնդրահարույց է: Մյուս կողմից, յուրաքանչյուր դեպքում անհատական մոտեցում ցուցաբերելիս հայեցողական լիազորությունների նախատեսման չափազանց լայն շրջանակը կարող է հակառակ ու բացասական ազդեցություն ունենալ եւ նույնիսկ չարաշահումների տեղիք տալ:

Դրական գնահատելով Պաշտպանության նախարարության համակարգի, կոնկրետ դեպքում՝ Զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության կողմից պրակտիկայում ցուցաբերած ճկուն եւ արդարացված մոտեցումները՝ անհրաժեշտ է խնդրին տալ ինստիտուցիոնալ լուծում՝ օրենքի հստակ կարգավորմամբ: Օրենքի սահմանափակ կարգավորումը պրակտիկայում առաջացնում է խնդիրներ, եւ այս պարագայում անհրաժեշտ է կա՛մ վերանայել զորահավաքային զորակոչի ոչ ենթակա անձանց շրջանակը (եւ չսահմանափակվել միայն 4 երեխա ունեցողներին զորահավաքից ազատելով), կա՛մ նախատեսել այդպիսի անհատական դեպքերի վերհանման ու գնահատման մեխանիզմ, պարբերաբար ճշգրտել եւ թարմացնել այն տվյալները, որոնց հաշվառմամբ էլ որոշել, թե ով է ենթակա լինելու հնարավոր զորահավաքային զորակոչի, ով՝ ոչ:

Հետեւաբար, առաջարկվում է ընդլայնել ընտանեկան պայմաններից ելնելով զորահավաքային զորակոչի ոչ ենթակա անձանց ցանկը կամ, որպես այլընտրանք, ներդնել անհատական (ճկուն) մոտեցում ցուցաբերելու հստակ կառուցակարգեր:

Ավելին, անհրաժեշտ է նշել, որ ընտանեկան պայմանները հաշվի առնելու օրենսդրական համապատասխան կարգավորումներ բացակայում են նաեւ քաղաքացիներին վարժական հավաքների եւ զորավարժությունների ներգրավելիս:

Այս առումով, կարեւոր արձանագրում է այն, որ քաղաքացիներին վարժական հավաքների եւ զորավարժությունների ներգրավումն ինքնանպատակ չէ: Տրամաբանությունը զինված ուժերի պահեստազորում հաշվառված զինապարտների նախապատրաստությունն է, նրանց ռազմական գիտելիքների թարմացումն ու բարելավումը՝ հնարավոր մարտական գործողություններ սկսվելու դեպքում զորահավաքային զինվորական ծառայությանը եւ ռազմական գործողություններին պատշաճ մարտունակությամբ պահեստազորայինների մասնակցությունն ապահովելու նպատակով:

Նշվածի համատեքստում էլ հնարավոր է դառնում հանգել այն հետեւության, որ օրենքով սահմանված դեպքերում զորահավաքային զինվորական ծառայության զորակոչման ոչ ենթակա քաղաքացիներին վարժական հավաքների եւ զորավարժությունների ներգրավումը կորցնում է իր նպատակային նշանակությունը:

Հետեւաբար, ընտանեկան պայմաններից ելնելով զորահավաքային զորակոչի ոչ ենթակա անձանց շրջանակի որոշման հետ կապված Պաշտպանի առաջարկը հավասարապես վերաբերելի է նաեւ վարժական հավաքների եւ զորավարժությունների ներգրավման գործընթացին:

Առաջարկները պաշտոնապես կուղարկվեն ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով, ինչպես նաեւ Պաշտպանության եւ Արդարադատության նախարարություններ»,- նշվում է ՄԻՊ-ի հաղորդագրության մեջ։