Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Թոփ-լուրեր

Վերջին պատերազմում հակառակորդին հաջողվել է 283 կիլոմետրից միայն 20 կիլոմետրը ճեղքել. Սեյրան Օհանյան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օգոստոսի 26-ին 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատների հետ հանդիպման ընթացքում հայտարարել էր՝ եթե ​​Հայաստանը չհանձնվեր, Ադրբեջանը մեծ կորուստներ կունենար։

«Նոյեմբերի 10-ի գիշերը Հայաստանը ստորագրեց կապիտուլյացիայի ակտը, և պատերազմն ավարտվեց: Մեզ համար պատերազմի ավարտը բացարձակապես ողջամիտ էր: Եթե ​​պատերազմը շարունակվեր, մենք ավելի շատ կորուստներ կունենայինք: Մենք կարող էինք դժվարությունների հանդիպել Քելբաջարի և Լաչինի ազատագրման հարցում: Այս տարածաշրջանի բնական կլիման, լեռները կարող էին խնդիր դառնալ մեզ համար: Նաև ձմեռ էր մոտենում»,- ասել էր Ադրբեջանի նախագահը:

168.am-ի հետ զրույցում Արցախի հերոս, Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ասաց, որ երկար տարիների ընթացքում հայկական կողմն իր առջև խնդիր է դրել, որ Հայաստանն Արցախի հետ ավելի կարևոր գործոն է անվտանգային, տնտեսական և բոլոր առումներով հայ ժողովրդի ու տարածաշրջանի համար։

«Դրա համար Հայաստանի անվտանգային միջավայրը ձևավորելու և ընդհանուր թատերաբեմը կահավորելու ուղղությամբ ընդհանուր պաշտպանական համակարգ էինք ձևավորել, որն անցնում էր բուն ՀՀ սահմաններից շատ ավելի հեռու՝ Արցախի առաջին գծով։ Վերջին պատերազմի ժամանակ այդ 283 կիլոմետր ընդհանուր կահավորված սահմանային ինժեներական սարքավորումներով համակարգը գոյություն ուներ և այդ համակարգում միայն մոտավորապես 20 կիլոմետրում է հաջողվել հակառակորդին ճեղքել, այնտեղից է մխրճումը տեղի ունեցել։ Եթե ՀՀ իշխանությունները, կառավարման համակարգը ռազմական միտքը ճիշտ գծեին, կարող էին հակառակորդին այդ մխրճման գործում կանգնեցնել և չթողնել, որպեսզի հասներ Արցախի խորքը, մինչև Շուշի»,- նշեց Սեյրան Օհանյանը։

Ըստ գեներալ-գնդապետի, այս առումով նույն Քարվաճառի, Ակնայի հատվածն անառիկ է եղել, իհարկե, հակառակորդն այդ ուղղություններով հարձակողական գործողություններ իրականացրել է, տեղ-տեղ հաջողվել է ինչ-որ դիրքեր վերցնել, սակայն հայկական ստորաբաժանումների հմուտ գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել, և վերականգնվել է այդ հատվածների առաջին գիծը։

«Ակնայի հատվածում այդ գործողություններն իրականացվել են ի հաշիվ լավ կահավորված ինժեներական կառույցների, իսկ Քարվաճառի հատվածում՝ լեռնանտառային բարձր դիրքային պայմաններում ստեղծված օջախային լավ պաշտպանության։ Իհարկե, Ալիևն իր ինքնախոստովանական խոսքում ճիշտ է ասում, որ եթե պատերազմը շարունակվեր, իր համար դժվարին պայմաններ էին ստեղծվելու։ Եթե մենք կարողանայինք աջ թևում՝ հարավ-արևելյան հատվածում հաջողություններ գրանցել, ապա նրա համար դժվար կլիներ հետագայում մարտական գործողություններում հաջողության հասնելը։

Չնայած այսօր մեր հանրության մեջ պտտվում է այն թեզը, որ մեր դեմ կռվել է ոչ թե Ադրբեջանը, այլ Թուրքիան, վարձկանները, այդուհանդերձ մենք ի վիճակի էինք այդ ամենը կանգնեցնել, եթե մեր ժողովուրդը մոբիլիզացվեր և, ամենակարևորը, եթե խորքում բանակին աջակցություն լիներ՝ ինժեներական կառույցներ, խրամատավորում իրականացվեր։ Խորքում, այնտեղ, որտեղ ժողովուրդը գյուղատնտեսությամբ էր զբաղված, մեր իրավական նորմերով ու բոլոր օրենքներով, որոշումներով ասում էր, որ այդ վայրերում ինժեներական աշխատանքները, խրամատավորումն իրականացվում է անմիջապես պատերազմից հետո, պատերազմի ընթացքում, հաշվի առնելով հակառակորդի առաջխաղացման հիմնական ուղղությունները»,- եզրափակեց Սեյրան Օհանյանը։