Ինչո՞ւ է Դավիթաշենի վարչական շրջանի ղեկավարն ազատման դիմում գրել, հետո զղջացել
«Հարապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանը օգոստոսի 20-ին ազատման դիմում է գրել, Մարությանն էլ որոշել է, որ սեպտեմբերի 1-ից այլևս չի աշխատելու, բայց օրեր անց նրանք հաշտվել են, և որոշումը չեղարկվել է։ Ո՞րն է վեճի թեման։
Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանն իր էջում տեղադրել էր փողոցներում տեղադրված՝ ծխախոտի համար նախատեսված մոխրամանների նկարներ՝ փնթի, այլ աղբով լեցուն, և գրել էր․ «Կներեք, էս ի՞նչ ա կամ, ավելի ճիշտ՝ ո՞ւմ սխալն ա»։
Մարդիկ տարածել էին ու քննադատել, որ նման աղբամանները տեղադրվում են, ասենք, մուտքերի մոտ, ոչ թե փողոցներում, որ մարդիկ աղբ նետեն մեջը։ Իսկ սրանք ծխախոտի համար նախատեսված փոքր անցքեր ունեն միայն։
Պարզվում է, որ Մնացականյանի գրառումից մի քանի օր առաջ Դավթաշենի թաղապետը քաղաքապետարանի չաթում ևս բարձրաձայնել է այս խնդիրը և նկատել, թե այդ աղբամանները չի կարելի ամեն պատահած տեղ դնել։ Եվ քաղաքապետը կասկածել է, թե թաղապետն ու Մնացականյանը պասերով աշխատում են իրար հետ, իսկ նա աչքով աչք չունի Մնացականյանի հետ և ժամանակին նրան ոչ միայն ազատել է Կենտրոնի թաղապետի պաշտոնից, այլև քաղշինկոմիտեի նախագահ դառնալն է տապալել։ Տհաճ զրույցն էլ դարձել է կոնֆլիկտի պատճառ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց