Պատգամավորներին կարգելե՞ն նիստերի դահլիճ հեռախոս տանել
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
Վերջին օրերի խորհրդարանական մարտերից հետո իշխանական խմբակցության պատգամավորների մոտ հերթական հանճարեղ միտքն է ճառագել՝ արգելել պատգամավորներին նիստերի դահլիճ տանել իրենց հեռախոսները։ Ինչպես հայտնի է, իշխանական հրահանգով, ՊՊԾ հրոսակախումբը դահլիճում իրավիճակը լարվելուց վայրկյաններ անց ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներին հեռացնում է օթյակից՝ թույլ չտալով տեսանկարահանել եւ լուսաբանել դահլիճի դեբոշները, եւ այդ գործն անում են ընդդիմադիր պատգամավորները՝ իրենց սմարթֆոններով լայվ մտնելով։ Որպեսզի այդ խայտառակ տեսարանները հանրությանը չհասնեն, նորանոր մեթոդներ է մտածում իշխանությունը։
ՔՊ-ն ներքին քննարկում է արել եւ որոշել, որ կդիմի ԱԺ նախագահությանը՝ այս առումով նոր որոշում ընդունելու առաջարկով, որով կզրկեն հանրությանը իրականությունը տեսնելու վերջին հնարավորությունից։ Սակայն ընդդիմությունը կարծում է, որ դժվար թե նման որոշում ընդունվի, քանի որ դա մեծ աղմուկ կբարձրացնի, առանց այն էլ իշխանությունը չի մարսում լրագրողների տեղաշարժի սահմանափակումները, եւ Ալեն Սիմոնյանն օրերս խոստացավ լուծել օթյակի հարցն ու լրագրողներին այնտեղից այլեւս չհեռացնել։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց