Կասե՞ք 90-ականներին ո՞նց եք հարստացել, ու՞մ հետ բարեկամական կապի շնորհիվ. Արմեն Աշոտյանը՝ Խաչատուր Սուքիասյանին
Խաչատուր Սուքիասյանը բազմաթիվ հարցերի դատարանում կպատասխանի։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Անբարոյականությունն էլ չափ ունի, քաղաքական շահն էլ չափ ունի։ Այսօր ասում է՝ Սերժ Սարգսյանի կաբինետի վրա գրված էր ՀՀ նախագահ, դրա համար էի իմ հարցերով այնտեղ դիմում։ Հարգելի լրագրողներ, մի օր որ տեսնեք Խաչատուր Սուքիասյանին՝ հարցրեք, դիմել ե՞ս անձնական խնդրանքով Սերժ Սարգսյանին, որը գտնվել է Արմեն Աշոտյանի այդ ժամանակ պաշտոնեական լիազորությունների տիրույթում։ Հետո քեզ ուղարկել ե՞ն Արմեն Աշոտյանի մոտ, որ այդ խնդրով զբաղվի, հետո Արմեն Աշոտյանն օրենքի շրջանակներում օգնել է լուծել խնդիրը, հետո ինձ նվեր տվել ե՞ս, մեծ, լավ նկար։ Իսկ Սերժ Սարգսյանի կենացները խմու՞մ էիր, իսկ Նիկոլին փնովու՞մ էիր այդ ժամանակ»,-ասաց Արմեն Աշոտյանը։
Վերջինս նշեց, որ այդքանից հետո ինչպես է Խաչատուր Սուքիասյանն իրեն թույլ տալիս բարձրանալ բեմ, հարցազրույցներ տալ ու Սերժ Սարգսյանի բոթասների մասին խոսել։
«Ֆրասնիական ֆիլմ կա, որտեղ ֆրասնիացի լրագրողների խումբը պատերազմ է նկարում, մեր տղաներին կռվի մեջ ու գալիս է Երևան, նկարում Խաչատուր Սուքիասյանին պատկանող կազինոն։ Ֆրանսիացի լրագրողն ասում էր, որ շոկի մեջ են։ 90-ականներին Հայաստանում երկու իրականություն կա, կան այդ տղաները Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ և կա այդ կազինոն, որտեղ ուտում, խմում և ուրախանում են։ Այսօր Միքայել Մինասյանին էիք ակնարկում, ինձ կասե՞ք 90-ականներին ո՞նց եք հարստացել, ու՞մ հետ բարեկամական կապի շնորհիվ»,-ասաց Արմեն Աշոտյանը։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...