Ադրբեջանցիները դեռ կոնկրետ որեւէ բան չեն պահանջում, ճանապարհը շարունակում է փակ մնալ. Կապանի քաղաքապետ
Կապան-Գորիս միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ, ադրբեջանցիները դեռ կոնկրետ որեւէ բան չեն պահանջում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը։
«Բանակցությունների ընթացքում ադրբեջանցիներն ասել են, որ ճանապարհը փակելու պատճառը այն է, թե իբր երկու հայ զինծառայող հարձակվել են ադրբեջանցի զինծառայողի վրա եւ նրան սվինով հարվածել։ Սա, իհարկե, բացարձակ անհեթեթություն է»,- պատմեց նա։
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել էր հայ զինծառայողի մասնակցությամբ այդ միջադեպը. «Նշված տեղեկությունը բացարձակ կեղծիք է եւ ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունը: ՀՀ ԶՈւ զինծառայողների մասնակցությամբ նման միջադեպ տեղի չի ունեցել»,- հայտնել էր ՊՆ-ն։
Կապանի քաղաքապետն ասաց, որ ճանապարհը բացելու համար նոր բանակցություններ են սպասվում. «Ներկա են հայկական եւ ռուսական սահմանապահ զորքերը»։
Փարսյանն նաեւ նշեց, որ ադրբեջանցիները ճանապարհը փակել են օգոստոսի 25-ի երեկոյան՝ ժամը 20։00-ից։
«Այդ հատվածում մեր քաղաքացիներն էին՝ իրենց ավտոմեքենաներով, բայց ռուս սահմանապահների ուղեկցությամբ դուրս են եկել։ Տուժածներ չկան»,- ասաց Փարսյանն ու հավելեց, որ խաղաղ բնակչության տարհանում չի իրականացվում։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»