ԱԳՆ-ում վերջապես դուրս կգան կրավորական վիճակից
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Անցած շաբաթ օրը Նիկոլ Փաշինյանն այցելել է ԱԳՆ, հանդիպել ղեկավար կազմի հետ եւ ասել, որ սկսեն ողջ ծավալով գործել՝ արդեն նախարար ունեն եւ լիքը անելիք։ ԱԳՆ-ում ոգեւորությամբ են ընդունել այս հրահանգը, որ վերջապես դուրս կգան կրավորական վիճակից։
Ի դեպ, ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանը շարունակելու է բնակվել Պռոշյանի կառավարական ամառանոցներում։ Նա այնտեղ էր տեղափոխվել դեռեւս 2018-ին՝ որպես ԱԺ նախագահ։ Այժմ նշանակվելով արտաքին գործերի նախարար՝ նա կարող էր դուրս գալ ամառանոցից, քանզի նախկինում ԱԳ նախարարները, որպես կանոն, չեն բնակվել այստեղ։ Բայց, ըստ օրենքի, նման իրավունք ունեն Անվտանգության խորհրդի անդամները, իսկ Միրզոյանն ԱԽ անդամ է, ուստի նա կարող է այնտեղ բնակվել։ Սակայն բանն այն է, որ ոչ բոլոր ԱԽ անդամներն են բնակվում այստեղ, այլ միայն նրանք, ում հրավիրում է անձամբ Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց