Պարալիզացում. մեծ ու փոքր պաշտոնյաները, բան ու գործ թողած, ԱԺ ծեծկռտուքներին են հետևում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «8-րդ գումարման խորհրդարանում շարունակվող սրացումները, ծեծկռտուքներն ու հայհոյանքները ՀՀ պետական շատ կառույցների աշխատանքը պարալիզացրել են: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեծ ու փոքր պաշտոնյաներ իրենց օրը սկսում են՝ Ազգային ժողովի նիստերի ընթացքին հետեւելով, իրավիճակը վերլուծելով:
Կառավարության, նախարարությունների, դատական համակարգի, ուժային բոլոր կառույցների աշխատակիցների մեծ մասը անգործության է մատնված: Ուժային կառույցները, բուն գործերը թողած, հետեւում են Աժ ծեծկռտուքին, դատական նիստերը, հարցաքննությունները, որոնք շատ շտապ չեն, հիմնականում հետաձգվում են կամ չեն կայանում:
Անգամ ԲԴԽ պլանավորված նիստերը չեն կայանում: Բոլորը սպասում են՝ ինչ է կատարվելու ԱԺ-ում: Բայց ամենաուշագրավն այն է, որ այս լարված իրավիճակում, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանն արձակուրդի մեջ է:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց