Խոսում և մեղադրում է Գռզոն
Երբ վերամբարձ խոսում են նորելուկները՝ մի տեսակ ուտվում է։ Նոր են, շատ բան չգիտեն, Նիկոլին քծնում են, կարիերա են անում։ Նրանց պետք է վերաբերվել վերապահումով և մեծամասամբ չպատասխանել։
Բայց, երբ պետության անցած 28 տարիների խեղաթյուրմամբ են զբաղվում ամեն ինչից տեղյակ՝ հնագույնները, ապա չպատասխանել՝ հնարավոր չէ։
Եվ ասպես Գռզոն իր ելույթում մեղադրեց՝ Վազգեն Սարգսյանին, Սերժ Սարգսյանին, Արմեն Գևորգյան, ԱԱԾ նախկին պետերից մեկին։ Իրականում նա մեղադրեց սեփական կենսագրությունը։
Վազգեն Սարգսյանին մեղադրելը ուներ մեկ բացատրություն՝ փորձ անել դուր գալ Նիկոլին։ Եթե դու մեղադրում ես հաղթածին, ապա ակամայից արդարացնում ես՝ պարտվածին։ Սա նիկոլի երազանքն է՝ ինչ-որ կերպ արդարանալ։ Կարծում ենք Վազգենի եղբայրները, զինակիցները, հայկական բանակի հիմնադրի ընկերները առժանավույն կպատասխանեն օլիգարխիայի հիմնադրին։
Սերժ Սարգսյանին մեղադրեց 100 մլն դոլար կազինոներում պարտվելու մեջ։ Այն նույն Սերժ Սարգսյանին, որին Գռզոն քծնում էր Ռոսիա մոլի բացման ժամանակ և հպարտանում էր, որ Ս. Սարգսյանի հետ ունի բարիդրացիական հարաբերություններ։ Իրավամբ՝ անքննելի են օլիգարխիայի հիմնադրի գործերը։
Հակոբ Ասատրյան


















































Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Օգտագործեք միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուր. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներին
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
Էթնա հրաբխի ժայթքման պատճառով Կատանիա քաղաքի օդանավակայանը չվերթներ չի իրականացնում
Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը
Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ