Մենք ապրում ենք աշխարհի ամենահիասքանչ երկրում
Մենք ապրում ենք աշխարհի ամենահիասքանչ երկրում: Դե, իսկ մյուս երկրները նախանձում են մեզ: Չէ որ մեր երկիրն այնքան մեծ է, որ նույն պահին Մեղրիում թուզ են հավաքում, իսկ Ապարանում բահերով տան բակի ձյունն են մաքրում:
Եւ միայն մենք կարող ենք պետության ղեկը վստահել մեկին, որի գլխավորությամբ մեր երկրի մեկ երրորդը թողեցինք թշնամուն: Այդ միայն մենք կարող ենք Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների սուր ելույթներն ընդհատել դահլիճ զորք հրավիրելով:
Միայն մեր երկրի բնակիչը կարող է ամիսը 60 000 դրամ աշխատավարձ ստանալ, բայց փառք տալ վարչապետին եւ քվեարկել նրա օգտին:
Միայն մենք կարող ենք քեֆերի ժամանակ խմել հերոս տղերքի կենացը, բայց քվեարկել նրանց մարմինները պարկերի մեջ լցրած եւ նկուղը նետած իշխանությունների օգտին:
Մեր թշնամիները մեզ նախանձում են, քանի որ այնքան բազմաչարչար ենք եւ խելացի, որ անհեթեթ պարտադրանքով բժշկական դիմակն ամառվա շոգին կարող ենք կրել մի քանի օր շարունակ, իսկ գիշերներն այն պահել տաբատի գրպանում, որտեղ չնախատեսված դեպքերի համար նաեւ ատամմաքրիչ ենք պահում:
Մեր կանայք այնքան գեղեցիկ են եւ բարի, որ Սեւանում լողում են բացառապես խալաթներով, իսկ Եգիպտոսում կամ Թունիսում՝ ժամանակակից լողազգեստներով:
Այդ մենք ենք հորինել եղունգ ունես, գլուխդ քորի, որտեղ հաց, այնտեղ կաց ասույթները:
Այդ մենք ենք միայն մեր խնդիրները թողած գլուխներս ջարդում աֆղանական կամ սիրիական խնդիրները լուծելու համար, իսկ մեր սահմանների պաշտպանությունը դնում այլ երկրի կամ երկրների վրա:
Մենք սիրում ենք մեր երկիրը, ոչինչ, որ առաջին իսկ խնդրի դեպքում հավաքում ենք իրերը եւ մեկնում խոպան: Մենք այնքան խորն ենք սիրում մեր երկիրը, որ նրա հատվածները պարբերաբար թշնամուն ենք հանձնում, որ այն մի այլ, աշխարհում նմանը չունեցող սիրով սիրենք:
Եւ այնուամենայնիվ մենք հայ ենք եւ մենք դեռ հանդուրժում ենք երկիր պարտություն բերած իշխանությանը, իսկ պարտության համար մեղադրում Մենուային, Տիգրան Մեծին, Աշոտ Երկաթին, Հեթում Երկրորդին, Դավիթ Բեկին, Նժդեհին, Մյասնիկյանին, Հայ Առաքելական Եկեղեցուն եւ նույնիսկ ՀՀՇ-ի Գեւորիկին:
Ժորիկ Վարտանով
Պյատիգորսկ, հատուկ Top-News.am-ի համար


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»