ՀՀ առաջին օմբուդսմեն. անհայտ կորածներ կան. ընտանիքների հետ աշխատանքի հանձնաժողով չկա
ԱԺ-ն իր հերթին պետք է միանա Ադրբեջանից գերիների վերադարձի խնդրի լուծմանը, դրա համար օգտագործի բոլոր հնարավոր հարթակները: Այս մասին Մարդու իրավունքների հանձնաժողովի ղեկավար Թագուհի Թովմասյանի հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:
Լարիսա Ալավերդյանն օրինակ բերեց իրավապաշտպան կազմակերպության ղեկավար աշխատելու իր փորձը, երբ միջազգային կազմակերպությունների օգնությամբ հնարավոր եղավ գերությունից վերադարձնել տղաներին:
Մեկ այլ խնդիր կապված է անհայտ կորած անձանց մասին առանձին օրենքի բացակայության հետ: Ալավերդյանը նշեց, որ 5 տարի պատգամավոր եղած ժամանակ մասնակցել է նման օրենք ընդունելու փորձերին: Չնայած ընդհանուր վերաբերմունքին` այն հնարավոր չեղավ ընդունել:
«Անհայտ կորածների ընտանիքների նկատմամբ երբեմն դաժան վերաբերմունք է ցուցաբերվում: Անհայտ կորած անձին մահացածի հետ հավասարեցնելու իրավիճակը մեխանիկական անդրադարձ է ստացել. մարդկանցից դատարանով կարգավիճակի ճանաչում են պահանջում: Դա անմարդկային վերաբերմունք է: Առանց օրենքի մենք չենք ունենա խելամիտ հանձնաժողով: Այն պետք է լինի անկախ, ոչ միջգերատեսչական, ոչ ինչ-որ մեկին կից: Եվ պետք է ասեմ, որ նախկինում հանձնաժողովն աշխատում էր, ընտանիքների նկատմամբ ուշադրությունը կար: Հիմա դա այդպես չէ: Կան անհայտ կորածներ, բայց հանձնաժողով չկա: Մենք պետք է աշխատենք ընտանիքների հետ: Ցանկացած պատերազմից հետո ամենացավոտ հարցն անհայտ կորածներն են»,- շեշտեց Լարիսա Ալավերդյանը:
Հիշեցնենք, որ գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով հանձնաժողովը ստեղծվել է 2007 թվականին եւ աշխատել է մինչեւ 2018 թվականը: Նոր իշխանությունները լուծարեցին հանձնաժողովը եւ այն մեծ աղմուկով վերստեղծեցին: Այդ ժամանակից ի վեր հանձնաժողովի գործունեության մասին լայն հանրությանը քիչ բան է հայտնի:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց