Ինչու են ոստիկանապետի դստեր հարսանիքին Նիկոլ Փաշինյանի կենացը խմել երկու անգամ
Ինչպես հայտնի է՝ շաբաթ օրը «Փարավոն» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի դստեր բազմամարդ հարսանիքը, Ըստ մամուլի հրապարակումների՝ չնայած կորոնավիրուսի լայն թափով տարածմանը, ՀՀ ոստիկանապետի դստեր հարսանիքին հրավիրված է եղել 500-600 մարդ։
Բնականաբար, հարսանիքին մասնակցել է նաև հարսանիքների մեծ սիրահար Նիկոլ Փաշինյանը՝ դուստրերի, որդու և եղբոր հետ:
Ըստ մամուլի, հյուրերի մեծ մասը եղել են պաշտոնյաներ, պատգամավորներ։
168.am–ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Վահե Ղազարյանի դստեր հարսանիքից։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հարսանիքը վարել է դերասան Ռաֆայել Երանոսյանը։ Նա, որպես վարող, առաջարկել է հյուրերին խմել Նիկոլ Փաշինյանի կենացը՝ առանց ավելորդ ճառերի։
Սակայն, պարզվում է՝ այդ ոճով կենացը դուր չի եկել Նիկոլ Փաշինյանին, և նա իր թիկնապահի միջոցով գրություն է ուղարկել Ռաֆայել Երանոսյանին՝ դժգոհելով նրա համեստ կենացի տեքստից։ Նա Ռ․ Երանոսյանին պարտադրել է նորից առաջարկել իր կենացը, բայց այս անգամ արդեն այն բառերով ու շեշտադրումներով, որը գրության մեջ նշել է ինքը՝ Փաշինյանը։ Այսինքն՝ վարչապետի մասին կենացի տեքստը, որով Երանոսյանը պետք է հյուրերին առաջարկի կենաց խմել՝ գրել է Նիկոլ Փաշինյանը։ Ստիպված Ռաֆայել Երանոսյանը երկրորդ անգամ է առաջարկել խմել Նիկոլ Փաշինյանի կենացը՝ այս անգամ արդեն Նիկոլ Փաշինյանի «ուղեցույց» տեքստով։
Սա, անշուշտ, տեղավորվում է Նիկոլ Փաշինյանի բռնատիրական հակումների հետ։ Վերջին շրջանում նրա մոտ է՛լ ավելի արտահայտիչ են դառնում այս դրսևորումները։ Օրինակ, ԱԺ–ում ՔՊ–ականներին պարտադրում է իրենց աշխատասենյակներում՝ գլխավերևներում, կախել իր լուսանկարը, կա՛մ Անվտանգության խորհրդի անդամներին պարտադրում է գնալ օդանավակայան, շարքով կանգնել ու իրեն դիմավորել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց