Ժամկետային ծառայությունը պետք է պահպանվի. ԳՇ պետը՝ պրոֆեսիոնալ բանակի մասին
Պրոֆեսիոնալ բանակի ձեւավորման գործընթացը մեկնարկել է, բայց դա չի նշանակում, թե պետք է հրաժարվել խառը կոմպլեկտավորման սկզբունքից։ Այս մասին Դիլիջանում «Խաղաղության մարտիկ» մրցախաղի բացման հանդիսավոր արարողության ժամանակ Sputnik Արմենիայի հետ բացառիկ հարցազրույցում ասել է ՀՀ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։
«Ես կարծում եմ, որ ժամկետային ծառայությունը պետք է պահպանվի։ Ուրիշ հարց է, որ քննարկում ենք ժամկետների կրճատման հարցը եւ այլն»,- նշել է Դավթյանը։
Նա հավելել է, որ այս գործընթացները պետք է շարունակական բնույթ կրեն։
Ինչ վերաբերում է սպառազինությանը, Դավթյանն ընդգծել է, որ նոր սպառազինություն ձեռքբերելու համար բոլոր հնարավորությունները կան։ Նա հավելել է, որ երբ դրա ժամանակը գա, ապա կցուցադրեն համագործակցության շրջանակներում ձեռքբերված միջոցները։
Հավելենք, որ ավելի վաղ ՀՀ առաջին դեմքերի մակարդակով հայտարարվել է, որ Հայաստանի զինված ուժերի բարեփոխումները կիրականացվեն Ռուսաստանի աջակցությամբ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց