Հայաստանի հետ կապված որոշումներն ընդունվում են առանց Հայաստանի մասնակցության․ Փաշինյանի ընկալմամբ՝ պատերազմի արդյունքները վերջնական են
«Որոշումներն ընդունողները տարբեր են՝ Մոսկվայի ներկայացուցիչներն են, Անկարայի, Բաքվի, իսկ հայկական իշխանություն կոչվածը կյանքի է կոչում այն որոշումները, որոնք հակահայկական են, հակապետական և ապազգային, և դրանք ներկայացնում է որպես դարակազմիկ»,- քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ազգային օրակարգ» կուսակցության նախագահ Արա Հակոբյանը՝ խոսելով Փաշինյանի կառավարության նիստի ընթացքում արած այն հայտարարության մասին, թե տարածաշրջանում խաղաղության նոր դարաշրջան պետք է բացվի։
«Մենք կորցնում ենք մեր պետությունը, մեր ինքնիշխանությունը, Հայաստանի հետ կապված որոշումներն ընդունվում են առանց Հայաստանի մասնակցության։ Փաշինյանի ընկալմամբ` խաղաղությունը նշանակում է ընդունել պատերազմում պարտության արդյունքները՝ որպես վերջնական։
Մենք ընդունում ենք, որ 44-օրյա պատերազմում պարտություն ենք ունեցել, բայց չենք ընդունում, որ այդ արդյունքները վերջնական են։ Իսկ Փաշինյանի ընկալմամբ՝ այդ արդյունքները վերջնական են, մենք այլևս Արցախի խնդիր չունենք, դա արդեն մեզնից դուրս է, մենք այլևս չենք ունենալու սահմանների խնդիր մեր թշնամի պետությունների հետ, սահմանազատման ու սահմանագծման արդյունքում ճանաչելու ենք ԽՍՀՄ-ի օրոք ուրվագծված սահմանները, որոնք, այլ կերպ ասած, Լենին-Աթաթուրք սահմաններն են, և, ի վերջո, նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիոն փաստաթղթի իրականացումն ենք շարունակելու, ինչը նշանակում է նաև Ադրբեջանի և Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչում և հրաժարում մեր ազգային հավակնություններից՝ կապված Արցախի, Նախիջևանի, ցեղասպանության, հայրենազրկման հետևանքների վերացման հետ»,- պնդեց նա։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...