Հիմա բերքի ծաղկման սեզոնն ա, ջուր չտա՞ն, 6 օր է՝ գյուղում ջուր չի եղել
Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի Մրգաստան գյուղի վարչական տարածքում այսօր՝ օգոստոսի 20-ին, Մրգաստանի և հարակից համայնքների բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով ոռոգման ջրի հարցը լուծել։
NEWS.am-ի հետ զրույցում Մրգաստան համայնքի ղեկավար Ռաֆիկ Խաչատրյանն ասաց, որ բնակիչները ցանկացել են ճանապարհ փակել, բայց այդ քայլին չեն դիմել։ Մինչդեռ shamshyan.com-ի հաղորդմամբ՝ որոշ ժամանակով գյուղացիները փակել են ճանապարհը, ապա ոստիկանների հետ բանակցելուց հետո ճանապարհը բացել են։
«Ոռոգման ջուր կա, բայց եղածը չի բավարարում։ Մի կետից ենք ջուր ստանում, դրա համար էլ քիչ ա, իսկ հիմա բերքի ծաղկման սեզոնն ա, ջուր չտա՞ն։ 6 օր է գյուղում ջուր չի եղել»,-ասաց համայնքի ղեկավարը։
Նրա խոսքով՝ Արմավիրի ջրօգտագործման ընեկերության պատասխանատուները խոստացել են վաղն առավոտյան ջուր տալ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց