Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
2025թ. Ադրբեջանի տարածքով երկաթուղու միջոցով ՀՀ է մտել 6,580 տոննա հացահատիկ, որից 1,000 տոննան` ղազախական և 5,580 տոննան՝ ռուսական․ Պապոյան Թրամփի վարչակազմը քննարկում է Գրենլանդիայի յուրաքանչյուր բնակչի համար մինչև 100,000 դոլար միանվագ վճարման հնարավորությունը Անահիտ Ավանեսյանը հայտնել է առողջության ապահովագրավճարի միասնական հաշվեհամարը ԱՄՆ-ն կհարվածի Իրանին, եթե Իրանի իշխանությունները սպանեն ցուցարարներին․ Թրամփ «Չաղ Ռուստամի»` Ռուստամ Ստեփանյանի հոր uպանnւթյան գործով մեկ անձ ձերբակալվել է Ինձ միջազգային իրավունք պետք չէ․ Թրամփ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ուկրաինայի ուղղությամբ Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռ է արձակվել Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Քրեական վարույթ է նախաձեռնվել լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ առերևույթ բռնություն կիրառելու դեպքով Երևանում 41-ամյա տղամարդը կրակոցներ է արձակել, սպանություն է բացահայտվել․ մեկ անձ ձերբակալվել է Ուժեղ փոթորիկ Ստամբուլում

2025թ. Ադրբեջանի տարածքով երկաթուղու միջոցով ՀՀ է մտել 6,580 տոննա հացահատիկ, որից 1,000 տոննան` ղազախական և 5,580 տոննան՝ ռուսական․ ՊապոյանԹրամփի վարչակազմը քննարկում է Գրենլանդիայի յուրաքանչյուր բնակչի համար մինչև 100,000 դոլար միանվագ վճարման հնարավորությունըԿոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրությունները ձախողված ենԹուրքիան կարող է ստանձնել Սև ծովի անվտանգության ողջ վերահսկողությունըԴպրոցաշինության մակարդակը չի փոխվել, սակայն այժմ ազատումներ չկանԹուրքիա–Հունաստան սահմանին զինված բախում է տեղի ունեցելԱնահիտ Ավանեսյանը հայտնել է առողջության ապահովագրավճարի միասնական հաշվեհամարըՈւմ հետ է խուցը կիսել Վարդան Ղուկասյանն ու ինչու է խուցը փոխելու միջնորդություն ներկայացվելԼուրջ վերաբերվեք Միացյալ Նահանգների նախագահին․ Վենսը՝ եվրոպացիներինԱՄՆ-ն կհարվածի Իրանին, եթե Իրանի իշխանությունները սպանեն ցուցարարներին․ Թրամփ«Չաղ Ռուստամի»` Ռուստամ Ստեփանյանի հոր uպանnւթյան գործով մեկ անձ ձերբակալվել էԻնձ միջազգային իրավունք պետք չէ․ ԹրամփՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՈւկրաինայի ուղղությամբ Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռ է արձակվելԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՔրեական վարույթ է նախաձեռնվել լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ առերևույթ բռնություն կիրառելու դեպքովԵրևանում 41-ամյա տղամարդը կրակոցներ է արձակել, սպանություն է բացահայտվել․ մեկ անձ ձերբակալվել էՈւժեղ փոթորիկ ՍտամբուլումՎենեսուելայում ԱՄՆ-ի կողմից իրականացված հարձակման հետևանքով՝ զոհվել է 100 մարդԱմբողջությամբ թվայնացվել են ՀՀ քաղաքացիության հետ կապված գործընթացները․ Ներքին գործերի նախարարությունը գործարկել է նոր կայքը«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարածված լուրըԱՄՆ-ը խախտում է միջազգային կանոնները և երես է թեքում դաշնակիցներից․ ՄակրոնԻրանում ցուցարարները հրկիզել են կրոնական գրախանութըՈր ակումբն է ցանկանում գնել ՌոնալդունԾառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա ԲուլետՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջՄեկ տոննա «Կոկաին» ներմուծելու գործն արդեն դատարանում է. Hetq.amՌԴ ԱԳՆ-ն ներկայացրել է Ուկրաինայում խաղաղ կարգավորման պայմաններըՀալեպահայի տունը քանդվել է հրթիռակոծությունից․ «Մեր վիճակը շատ գէշ է»․ «Արեւելք»Թրամփը Վենեսուելա այցելելու ցանկություն է հայտնելՇահրամանյանը պնդում է՝ իրեն զրպարտել են 9-րդ դասարանի պատմության դասագրքումՆԳ նախարարը մի խումբ պարեկային ծառայողների սպայական կոչումներ է հանձնելԱրթիկի ՔԿ պետի տեղակալ Ռուբեն Գասպարյանը ազատվել է պաշտոնից․ երեխայի ծեծի հետևանքըՀայաստանում ԱՄՆ դեսպանատունն այժմ կիրառում է վիզայի հանդիպումների նշանակման նոր համակարգ. դեսպանատունՓաշինյանը չի հերքել ԱՄՆ փոխնախագահի հնարավոր այցելության մասին տեղեկություններըԽաչանովը պարտվել է աշխարհի 285-րդ ռակետինԹուրքիայում մեկնաբանել են Սիրիայի կողմից Հալեպում իրականացված հակաահաբեկչական գործողությունըՎրաստանում հայտարարել են, որ ԵՄ-ն ծաղրում է իրենցԻնչ իրավիճակ է Հալեպում այս պահինԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումԲարսելոնան Իսպանիայի Սուպերգավաթի ռեկորդ է սահմանել2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՏիգրան Վիրաբյանին «հեռացրե՞լ» են Հանրային հեռուստաընկերությունիցԹրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYTԼեհաստանը պետք է ավելին անի, ավելի ակտիվ մասնակցի և չհրաժարվի ռազմական առաքելությանը մասնակցելուցՎարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինՊարեկները 66-ամյա տղամարդու մեքենայում 603 կգ սիգ են հայտնաբերելՌուսական հարվածների պատճառով գրեթե ամբողջությամբ հոսանքազրկվել են Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի և Զապորոժիեի շրջանները
Հայաստան

Տնտեսական աճ խոստացողը պետք է տեսնի, թե ինչ է արել անցած տարիների ընթացքում. տնտեսագետ

Արդեն իսկ կառավարության նախանշած թիրախի տեսանկյունից կա էական հետընթաց, որովհետև իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ որոշ ժամանակ առաջ նախորդ ծրագրով մինչև 2030 թվականը խոստանում էր երկնիշին մոտ տնտեսական աճ` 15 անգամ մեծացնելով ՀՆԱ-ն, բայց հիմա արդեն փաստացի կրճատել է իր թիրախը, Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։

«Տնտեսական աճ խոստացողն առնվազն պետք է տեսնի, թե ինքն ինչ է արել անցած երեք ու կես տարիների ընթացքում։ Նա պարզապես հյուծել է տնտեսությունը, կարևորագույն տնտեսական ուղղություններից մեկը` ներդրումային ուղղությունը բացարձակապես ձախողված է, որովհետև երկրից շարունակվում է կապիտալի արտահոսքը, և 2020 թվականին ունեցել ենք 7,6 տոկոս տնտեսական անկում։ Համաշխարհային տնտեսությունն այժմ գրանցում է իրական աճ, մինչդեռ մեր երկրի տնտեսությունն ընթացիկ տարվա առաջին կիսամյակի տվյալներով ունեցել է ընդամենը 5 տոկոս անվանական աճ այն դեպքում, երբ միջին գնաճը կազմել է 6 տոկոս, այսինքն` իրական ծավալները շարունակում են նվազել»,-նշեց տնտեսագետը։

Ավետիսյանը հիշեցրեց նախկինում կառավարության տված մի քանի խոստումները, որոնք այդպես էլ չիրականացան։ Խոսքը վերաբերում է տնտեսական հեղափոխությանը, ծայրահեղ աղքատության վերացմանը, տնտեսությունն առաջանցիկ ներդրումներով ապահովելուն, մինչդեռ շարունակվող մտահոգիչ ցուցանիշը` գնաճը, ավելի է մեծանում, իսկ մարդկանց եկամուտները խիստ դանդաղ տեմպերով են ավելանում, նույնիսկ պաշտոնական թվերով միջին աշխատավարձն ընթացիկ տարվա յոթ ամիսներին աճել է ընդամենը 5,4 տոկոսով, բայց միաժամանակ սննդամթերիքի գներն աճել են ավելի քան երեք անգամ։

Ավետիսյանի համոզմամբ` Հայաստանն ընդհանուր առմամբ ունի ավելի բարձր տնտեսական աճի ներուժ, քան նշում է վարչապետը, սակայն կա առաջնային և կարևոր մի պայման, որպեսզի երկիրը ղեկավարեն ոչ թե պոպուլիզմով ու նեղ անձնական քաղաքական շահերով, ստով ու կեղծիքով առաջնորդվող անձինք, այլ իրապես ազգային շահերով տոգորված քաղաքական ուժերը։