Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվեց երկու օրով
Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Սևակ Համբարձումյանի նախագահությամբ, օգոստոսի 18-ին տեղի ունեցավ անվանի բժիշկ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքի քննությունը։
Վերաքննիչ քրեական դատարանում բողոքի քննության ընթացքում բողոքաբեր կողմը՝ մեղադրող դատախազը պնդեց, որ խոսքը գնում է ծանր հանցագործության մասին, իսկ Արմեն Չարչյանի կողմից գործի քննությանը հնարավոր խոչընդոտելու ռիսկը չի նվազել, ուստի գտնում է, որ Չարչյանի նկատմամբ որպես խափանման միջոց պետք է կիրառվի կալանավորումը։
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, ներկայացնելով առարկությունները, նշեց, որ նախաքննության ընթացքում սահմանվում էր գործի քննությանը խոչընդոտելու ռիսկը՝ վկաների վրա ազդեցություն գործադրելու տեսանկյունից, սակայն այժմ վկաներն արդեն իսկ ցանկալի ցուցմունքներ են տվել, հետևաբար, նրանց վրա ազդեցություն գործադրելու տրամաբանություն չկա, իսկ այն, որ Արմեն Չարչյանն ունի հեղինակություն, դա պետք է գնահատվի դրական իմաստով, ոչ թե՝ բացասական։
Դատական նիստը հետաձգվեց մինչև օգոստոսի 20-ը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց