Դատավորներ Մնացական Մարտիրոսյանին եւ Կարեն Ֆարխոյանին ինքնաբացարկ ենք հայտնել. Գորիսի փոխհամայնքապետերի պաշտպան
Դատավորներ Մնացական Մարտիրոսյանին եւ Կարեն Ֆարխոյանին ինքնաբացարկ ենք հայտնել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի փոխհամայնքապետերի գործով պաշտպան Արմեն Մելքոնյանը։
Նշենք, որ այս պահին դատարանները քննում են Գորիսի փոխհամայնքապետերին կալանավորելու վերաբերյալ քննիչների միջնորդությունները։
«Պաշտպանական թիմը գտնում է, որ այս պահին երկուսն էլ օրենքով սահմանված դատարան չեն։ Այնտեղ խնդիր կա քրեական գործի մակագրման հետ կապված։ Մակագրման փոխարեն անհայտ կայքով ինչ-որ նշան է ուղարկված եւ լուրջ կասկածներ ունենք, որ սա Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի կողմից չի արված։ Դատարանները հեռացել են խորհրդակցական սենյակ որոշումներ կայացնելու»,- նշեց պաշտպանը։
Նա ասաց, որ մակագրման հարցը դատական նիստին բարձրաձայնվել է, սակայն բավարար պատասխան չի տրվել. «Երբ հարցնում ես՝ ինչ կարգով է մակագրվել, ասում են՝ օրենքով սահմանված կարգով։ Երբ խնդրում ես պարզաբանում՝ որ օրենքով, մարդիկ չեն կարողանում պարզաբանել»։
Արմեն Մելքոնյանը պատմեց, որ Մնացական Մարտիրոսյանը պաշտպանական թիմին տրամադրել է 780 էջ փաստաթուղթ, որին պետք է ծանոթանային 50 րոպեում.
«Քննչական կոմիտեից դուրս ենք եկել 21։10, ուղիղ 22։00-ին պարոն Մարտիրոսյանը մեզ հրավիրել է դատական նիստի։ Մեզ տրամադրվել է 780 էջ փաստաթուղթ։ Եթե ՀՀ-ում կգտնվի մի անձ, որը 780 էջ կհասցնի 50 րոպեում կարդալ, կազմակերպել իր պաշտպանությունը, ՔԿ-ից հասնել Կենտրոնի դատարան եւ սկսել պաշտպանությունը, ես խոշոր դրամական գումար եմ պարգեւ եմ սահմանելու այդ անձին։ Սա պաշտպանական իրավունքի կոպիտ խախտում է»։
Մելքոնյանը հայտնեց նաեւ, որ իրենց արգելվել է պաշտպանյալներին տեսակցել։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...