Հորդորում եմ ԲԴԽ-ին նախ ապահովել իրական դատավորների անկախությունը․ Արամ Վարդևանյան
«Բարձրագույն դատական խորհուրդը նման հորդորով հանդես գալու փոխարեն պետք է ապահովեր, որպեսզի դատական իշխանությունը որևէ կերպ չմիջամտեր օրենսդիր իշխանության գործունեությանը և բացառեր այնպիսի դատավորների հետագա պաշտոնավարումը, որոնք ինքնին խաթարում են հանրային վստահությունը դատական իշխանության նկատմամբ։ Եվրոպայի խորհուրդը հենց նշվածն է դիտարկում որպես առաջնային․ քննադատական խոսքում պետք է լինի հանրային վստահություն, որպեսզի դա խաթարվի, իսկ կան դատավորներ որոնք առհասարակ հանրային վստահություն չունեն և ցավոք սրտի նաև մասնագիտական գիտելիքներ չունեն»,- Yerevan.Today-ի հետ զրույցում նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում՝ պատգամավորներին հասցեագրված ԲԴԽ-ի այսօրվա կոչին։
Հիշեցնենք, որ ԲԴԽ-ն կոչ էր արել ԱԺ բոլոր պատգամավորներին, դատարանների վերաբերյալ իրենց արտահայտած կարծիքներում, լինել առավել զուսպ և կոռեկտ։
«Առթից օգտվելով ուզում եմ ասել, որ նման դատավորներին իհարկե հանրությունն առավել լավ է ճանաչում, էլ չասեմ մասնագիտական հանրույթի գնահատականները նման դատավորների վերաբերյալ։ Բայց, նաև ուզում եմ հատուկ շեշտադրել, որ վերջին շրջանում առնվազն տեսնում ենք, որ հենց հանրային վստահություն վայելող դատավորների նկատմամբ սկսվել է ակնհայտ հերթական ահաբեկման պրոցես, ակնհայտ ձևով է սկսվել, դա էլ, որպես մահակ օգտագործելով, հենց ԲԴԽ-ի գործիքը կարգապահական պատասխաատվության միջոցներ կիրառելու մասով։
Հետևաբար հորդորում ենք, օրինակ՝ կամ հորդորում եմ, Բարձրագույն դատական խորհրդին նախ ապահովել իրական դատավորների անկախությունը և իրենց գործունեության անխափանությունը, այլ ոչ թե հակառակը՝ խոչընդոտել իրական դատավորների բնականոն գործունեությունը և էլ չասեմ, որ մենք ապրում ենք էն իրականության մեջ, որ մինչ օրս, համակարգչային խնդիր իրենից ենթադրող, մակագրման համակարգը վերականգնված չէ։ Կարծում եմ դրա մասին պետք է առաջնային խոսել»,- ընդգծել է Արամ Վարդևանյանը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց