Երեկ զոհված Վահան Թաթոսյանը 44-օրյա պատերազմի մասնակից էր. փրկել է մի շարք վիրավորների
Երասխի հայ-ադրբեջանական սահմանին երեկ հակառակորդի արձակած կրակոցից զոհված ավագ ենթասպա Վահան Թաթոսյանն Արմավիրի մարզի Ջրառատ համայնքից էր։
Արդեն 10 տարուց ավել է, ինչ Վահան Թաթոսյանն ընտանիքի՝ կնոջ և երկու երեխաների հետ տեղափոխվել էր Արարատի մարզ, քանի որ այնտեղ էր աշխատում։
«Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ Ջրառատի համայնքապետ Սամվել Գալստյանը Վահան Թաթոսյանին բնութագրեց որպես հայրենասեր, ընկերասեր և ընտանիքին նվիրված մարդ։
«Շատ լավ տղա էր։ Շատ լավ ընտանիք ունի։ Եթե չեմ սխալվում աղջիկն արդեն ավարտել է դպրոցը, իսկ տղան նոր է բանակից վերադարձել։ Մասնակցել է 44-օրյա պատերազմին»,- ասաց Սամվել Գալստյանը։
Վահան Թաթոսյանը 10 տարուց ավել է, ինչ ծառայում էր։ Նա ևս մասնակցել էր 44-օրյա պատերազմին, բազմաթիվ ռազմական գործողություններ իրականացրել և վիրավորների փրկել։
«Արդեն պատերազմից հետո պատմում էր, որ մի անգամ գործողություն է արել, և վիրավորներին հանելու ժամանակ տպավորություն ստեղծել, որ ինքն էլ է զոհվել»,-նշեց Ջրառատի համայնքապետը։
Չնայած վերջին տարիներին ապրում էր Արարատում, սակայն հաճախ էր այցելում գյուղ՝ տեսնելու ծնողներին և ընկերներին։
«Ամեն ինչին մասնակցում էր։ Ընկերասեր են լինում, որ նաև հայրենասեր են լինում։ Գալիս էր, դուռը բացում ու մտնում, ասում էի՝ էս ի՞նչ կա, ասում էր՝ եկա բարև տամ, գնամ։ Այսպիսի ընկեր էր»,- ընդգծեց Սամվել Գալստյանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...