Օրենքի խախտումով. Հայկ Մարությանը իր կնոջ ընկերուհուն պաշտոն է տվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը օգոստոսի 6-ին որոշում է ստորագրել, որի համաձայն՝ Արա Աղայանին օգոստոսի 9-ից ազատել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից: Անցած տարի՝ ապրիլին, մեծ աղմուկով հեռացրել էր Արմեն Բեգոյանին ու նշանակել Արա Աղայանին: Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Կանաչապատում և շրջական միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել նույն կազմակերպության զարգացման գծով տնօրենի տեղակալ Քրիստինա Վարդանյանին:
Իհարկե, թվում է, թե սովորական նշանակում է, չկա որևէ լուրջ բան: Բայց իրականում, արի ու տես, Մարությանը օրենքի խախտում է թույլ տվել, քանի որ Վարդանյանը զուգահեռ Երեւանի ավագանու անդամ է ու իրավունք չունի Մարությանի ենթակայության տակ գտնվող կառույցում պաշտոն ստանալ: Նա պետք է ավագանու մանդատից հիաժարվի: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ տևական ժամանակ է, Մարությանը փորձում էր ամեն գնով Քրիստինե Վարդանյանին որևէ բարձր պաշտոնում նշանակել, բայց քանի որ բարձրաձայնվել էր հարցը, որ ավագանու անդամը պետք է անկախ մնա, թեման փակվել էր, ու հիմա Մարությանը գնացել է նման քայլի:
Բանն այն է, որ Վարդանյանը Մարությանի կնոջ մտերիմ ընկերուհին է, դրա համար էլ ամեն գնով պաշտոնի նշանակման խնդիր է դրված եղել քաղաքապետի առջև: Այսպիսով, քաղաքապետի տիկին Իվա Մարությանի ընկերուհին դեռևս ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել, այնուհետև տնօրեն կնշանակվի:
Ի դեպ, նշենք, որ Վարդանյանը իրավունք չուներ նաև նշյալ կազմակերպությունում տեղակալ նշանակվել, բայց Մարությանի շնորհիվ հասել է իր նպատակին»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց