Խաղաղությունը չի կարող լինել ի հաշիվ մեր արժանապատվության. Իշխան Սաղաթելյան
ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարևան երկրի ղեկավարը երեկ նորից իրեն թույլ է տվել մեր ժողովրդի արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ։
Միջազգային ահաբեկչական ուժերի և այլ պետությունների ներգրավմամբ՝ մեր ժողովրդի նկատմամբ սանձազերծված պատերազմից հետո, Ալիևն ակնհայտորեն նպատակ ունի կարճ ժամանակահատվածում ամբողջապես կազմաքանդել Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգը։
Բաքվում պետք է շատ հստակ իմանան, որ Հայաստանի ներկա ժամանակավոր կաշկանդվածությունը և ապաշնորհ իշխանությունների գոյությունը չեն կարող հիմք հանդիսանալ մեր պետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության շարունակական ոտնահարումների, ինչպես նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման և կյանքի իրավունքն անտեսելու համար։
Հայ ժողովուրդը, որպես հայկական երկու պետությունների հարատևության և անվտանգության երաշխավոր, աննահանջ պայքարելու է իր իրավունքների համար։
Ինչ վերաբերում է միջազգային հանրությանը, ապա վերջինս պետք է անհապաղ և գործնականորեն սանձի մեր պետության նկատմամբ անթաքույց տարածքային պահանջներ ունեցող պատերազմական հանցագործի հավակնությունները։
Միջազգային կազմակերպություններն ու ուժային կենտրոնները չպիտի աչք փակեն միջազգային հարաբերություններն ու արդի աշխարհի անվտանգային համակարգերը կազմաքանդող ադրբեջանական գործողությունների վրա։
Հայ ժողովուրդն իր պատմության ամբողջ ընթացքում պայքարել է հանուն արժանապատիվ խաղաղության, վերջին 30 տարիների ընթացքում մենք եղել ենք այս տարածաշրջանում խաղաղության ջատագովն ու պարտադրողը։ Մենք խաղաղություն ենք ուզում, սակայն այդ խաղաղությունը չի կարող լինել ի հաշիվ մեր արժանապատվության և գոյութենական իրավունքների»։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...