Հայաստանը՝ նոյեմբերի 9-ի ու հունիսի 20-ի արանքում
Նոր լայնամասշտաբ պատերազմի կամ առնվազն սահմանային նոր լարումների, նոր էսկալացիայի հոտ է գալիս։
Ալիևը հաճելիորեն զարմացած է հայաստանյան ընտրությունների արդյունքներից ու կոշտացրել է իր դիրքորոշումն, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի, դեմարկացիայի ու դելիմիտացիայի հարցերում։
Թուրքական լրատվամիջոցին տված հարցազրույցում նա որպես խաղաղության հաստատման ու կոմունիկացիաների բացման նախապայման է դրել Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելը։ Գումարած դրան՝ նա ընդգծված նշում է «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը՝ զուգահեռաբար պահանջելով ոչ միայն հայկական զորքի ամբողջական դուրս բերում Արցախից, այլ նաև Հայաստանին ռուսական զենքի մատակարարման բացառում։
Ալիևը, փաստացի, սպառնում է Հայաստանին ու շանտաժ անում Մոսկվային՝ բացատրելով, թե ինչն է իրեն հիմք տալիս նման կերպ վարվելու։
«Պատմության մեջ տեղի է ունեցել աննախադեպ բան, երբ պետությունը պարտության, կապիտուլյացիայի տարած ղեկավարը վերընտրվել է։ Դրանով և՛ հայ ժողովորդը, և՛ ՀՀ ղեկավարությունը ցույց են տվել, որ համակերպվել են պարտության հետ։ Հետևաբար անհասկանալի է, թե ինչո՞ւ է ՌԴ-ն ցանկանում զինել հայկական բանակը»,- հայտարարել է Ալիևը։
Ցավով պետք է արձանագրել, որ Ալիևի նման պահվածքը հնարավոր դարձավ ոչ միայն նոյեմբերի 9-ի փաստաթղթի, այլ նաև հունիսի 20-ի ընտրությունների արդյունքների շնորհիվ։ Բայց ժողովրդին մեղադրել պետք չէ սրա համար։ Մեղավորներին այլ տեղ է պետք փնտրել, բայց սա արդեն ուրիշ խոսակցության թեմա է։ Ժամանակը կգա ու այդ մասին կխոսեմ և՛ ԱԺ ամբիոնից, և՛ այլ հարթակներում, բայց հիմա թիվ մեկ խնդիրն անվտանգությունն է ու իմ պարտքն է «SOS» հնչեցնելը։
Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»