Ռուս զինվորականները սահմանամերձ Ոսկեպարում ուղեկալ են տեղադրել. պետական մարմինները չեն արձագանքում
Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար համայնքում ռուս զինվորականներն ուղեկալ են տեղադրել և Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Ոսկեպարի հատվածում տնակներ են տեղադրում։ Այս մասին «Հետք»-ին հայտնեց ոսկեպարցիներից մեկը, որը չցանկացավ հրապարակել իր անունը:
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց, որ ռուս զինծառայողները սահմանագծի հետ կապված մոնիթորինգ են իրականացնում։
Հարցին, թե Ոսկեպարում ռուս զինծառայողների ներկայությունն ինչով է պայմանավորված՝ Ղալումյանը պատասխանեց․ «Իրավունք ունեն»։
Ճշտող հարցին, թե ի՞նչ իրավունքով են ռուս զինծառայողներն այնտեղ, ի՞նչ են նրանք որոշում՝ մարզպետը չպատասխանեց և հեռախոսն անջատեց։
«Հետքը» կապ հաստատեց Նոյեմբերյան խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Աբազյանի հետ, նրա խոսքով՝ Ոսկեպար համայնքում ռուս զինվորների մասին լուրն իմացել է բնակիչներից ու համացանցից։ «Ինձ ոչ մեկը պաշտոնապես ոչինչ չի ասել»,- հավելեց Աբազյանը՝ նշելով, որ վարչական ղեկավարը գյուղում է եղել։
Ոսկեպար համայնքի վարչական ղեկավար Սերոբ Մաղսուդյանն էլ հրաժարվեց որեւէ հարցի պատասխանել և ուղղորդեց դիմել պաշտպանական գերատեսչություն։
ԶՈւ գլխավոր շտաբի տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանի և ՊՆ խոսնակ Գևորգ Ալթունյանի հեռախոսահամարներն անհասանելի են, նրանց հետ կապ հաստատել չհաջողվեց, ԱԳՆ նորանշանակ խոսնակ Վահան Հունանյանը եւս չի պատասխանում հեռախոսազանգերին։
«Հետքը» փորձեց մեկնաբանություն ստանալ նաեւ կառավարությունից, սակայն լրատվական ծառայությունում չպատասխանեցին զանգերին:


















































Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Օգտագործեք միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուր. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներին
Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Էթնա հրաբխի ժայթքման պատճառով Կատանիա քաղաքի օդանավակայանը չվերթներ չի իրականացնում
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա