Երևանում ծառայության ժամանակ վրաերթի է ենթարկվել Ճանապարհային ոստիկանության տեսուչը
Երեւանում, այսօր, օգոստոսի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 05։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 41-ամյա Գագիկ Սիմոնյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Մարյաքաղաքային փողոցում, ժողովրդին հայտնի Փարաքարի ԳԱԻ պոստի հարևանությամբ վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 28-ամյա Արթուր Կարապետյանին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ եղել է սթափ։ Հետաքննիչի հանձարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։
Կայքի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը աշխատում է ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակում որպես ավագ տեսուչ։ Եվ նա այդ պահին եղել է ծառայության մեջ իր գործընկերոջ հետ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց