Թանկացումների ալիք մսամթերքի շուկայում. ինչպիսի գներ են այս պահին
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում խոզի մսի գինն է բարձրացել՝ հասնելով 4000 դրամի: Օրինակ՝ խոզի չալաղաջի մեկ կիլոգրամը 3700 դրամից թանկացել է՝ դառնալով 4000 դրամ, իսկ խոզի բդի մեկ կիլոգրամը 2900 դրամից դարձել է 3100 դրամ: Միաժամանակ տեղեկացնենք, որ այս տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստանում խոզի մսի արտադրության ծավալները նվազել են 3.4 տոկոսով: Մասնագետների խոսքերով՝ հենց սա է պատճառը, որ խոզի մսի գինը բարձրացել է:
Բացի այդ, նախորդ տարի ավելի քիչ քանակությամբ խոզ է ներկրվել ՀՀ, քան 2019 թվականին: Սրան զուգահեռ նկատենք նաեւ, որ թանկացել է տավարի միսը. տավարի մսի մեկ կիլոգրամը 2900 դրամից դարձել է 3000 դրամ, իսկ գառան մսի մեկ կիլոգրամը գերազանցում է 4500 դրամ արժեքը:
Փոխարենը ոչխարի մսի արտադրության ծավալներն են աճել. այս տարվա հունվար-մայիսին ոչխարի մսի արտադրության ծավալներն ավելացել են 5.1 տոկոսով: Բայց, չնայած սրան, ոչխարի միսը շարունակում է բարձր գնով վաճառվել:
Սակայն մսամթերքի շուկայում թանկացումների ալիքը դեռ նոր է սկսվելու, քանի որ ֆերմերներն արդեն անասնակերի հայթայթման խնդիր ունեն։
Հանրապետությունում անասնակերի դեֆիցիտ է, եւ բազմաթիվ ֆերմերներ, չկարողանալով անասնակեր գտնել, մտադիր են մորթի ենթարկել իրենց կենդանիներին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...