«Միգուցե ես մեռնեմ». Կնյազ Հասանովն էդ մարդը չի, որին «իշմար տան»
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ տարիքով ամենաավագ պատգամավոր Կնյազ Հասանովի համար նախօրեն շատ ծանր էր։ Նա մի քանի ժամ ստիպված էր վարել 8-րդ գումարման ԱԺ անդրանիկ նիստը եւ ենթարկվել ընդդիմադիրների ու իշխանությունների «կտտանքներին»։
«Բայց լավ էլ անցավ, լավ էլ վարեցի, ոչ մի արտառոց բան չեղավ»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ իշխանությունն իրեն ոչինչ չի հրահանգել, առավել եւս՝ «իշմար չի տվել», ինչի մասին տեղից անզգույշ հայտարարել էր Ռուբեն Ռուբինյանը։
«Ռուբինյանն իմ ընկերն ա, կարող ա մոտիկանա, ինձ հետ խոսա, բայց ես էդ մա՞րդն եմ, որ ինձ իշմար տան․․․ ինչի՞ եք պատմություն սարքել»։ Ինչո՞ւ չկատարեցիք ընդդիմադիրների պահանջը, գլխավոր դատախազին չհրավիրեցիք․ իբրեւ նիստը վարող՝ ունեիք նման իրավունք։ «Չէ, չկա ըտենց բան, կանոնակարգով ինձնից հասնում էր արարողակարգն իրականացնել, ինչն էլ արել եմ»։
Ընդդիմադիրները հուշում էին, որ կանոնակարգ-օրենքով նիստը վարողն ունի նույն իրավունքները, ինչ ԱԺ նախագահը․ այդ մասը լավ չէի՞ք սովորել։ «Շատ լավ էլ սովորել եմ, առաջին անգամը չէր, երրորդ անգամն էր, ես ամբողջը սովորել եմ»։
Այս նիստից հետո կրկին պատգամավոր դառնալու ցանկությունը կարո՞ղ է մեռնել Ձեր մեջ, որ նման փորձության այլեւս չենթարկվեք։ «5 տարի հետո միգուցե ես մեռնեմ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց