Լեռնային Ղարաբաղում հայերը պարտվել են բացառապես Հայաստանի վարչապետի դավաճանության պատճառով
«Վերլուծելով ինձ հասած հետախուզական տվյալները, ինչպես նաև հայ բարձրաստիճան զինվորականների հետ զրույցներում ինձ փոխանցված տեղեկությունները կարող եմ ասել, որ Լեռնային Ղարաբաղում հայերը պարտվել են բացառապես Հայաստանի վարչապետի դավաճանության պատճառով։
...
Բայրաքթարները և մյուս զինատեսակները հայերի նկատմամբ Ադրբեջանը անարգել կիրառել է, որովհետև իրեն թույլ են տվել։ Օրինակ, այդ որտե՞ղ եք տեսել, երբ անօդաչուն անարգել գալիս հասնում է քաղաք և հարվածում եկեղեցուն, և այդ ամենից հետո` հակաօդային պաշտպանության միջոցների կողմից չի ոչնչացվում։ Շուշիում անօդաչուն հարվածում է հայկական եկեղեցուն, ապա փոխանակ ոչնչացնեն այդ անօդաչուին, որի կորդինատները արդեն հայտնի էին, թույլ են տալիս, որ մի քանի րոպե հետո վերադառնա և երկրորդ անգամ հարվածի եկեղեցուն, որտեղ ռուս ռազմական լրագրող Յուրի Կոնտենոկը մտել էր հայերի հետ աղոթելու։ Պարզ է, որ նորմալ պայմաններում այդ անօդաչուն առաջին հարվածելու փորձից հետո պետք է, որ խոցված լիներ, բայց նման հրաման չի եղել ... Փաշինյանից աջակցություն չի եղել, մարդիկ կռվեցին ոնց կարող էին, զոհեցին իրենց կյանքերը ցավոք արդյունքը եղավ այն, ինչ հիմա կա». ՌԴ ԶՈՒ Հետախուզական վարչության (ГРУ) նախկին սպա, գնդապետ Ալեքսանդր Ժիլին


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»