Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Հայաստան

Լուսաբաց

Լուսաբացը բոլորովին այլ կլիներ, եթե պատերազմը չլիներ, եթե…

Տատս շատ է աղոթում ու հավատում է իր աղոթքի զորությանը․ «Ես սրբի տան էրեխա եմ»։ Նման պահերին միշտ ուզում եմ գոռալ. «Հա՛, տա՛տ, գիտե՛նք, ասել ես, լսել ենք», բայց ձայն չեմ հանում։ Գիտեմ՝ կնեղանա։

Կարմիր վանք տանող ճամփան երկար է, մանավանդ ավելի երկար է թվում, երբ ցուրտ է կամ շոգ։ Իսկ տատս Կարմիր վանք տարվա բոլոր եղանակներին է գնում։ Պատահում է՝ նաև մեքենայով։ Բայց քանի որ ոչ միշտ է դա պատահում, կարելի է ասել, որ հիմնականում ոտքով է գնում։ Մենք սովորաբար իրենից առաջ ենք անցնում, ինքը հետ է մնում, դե հա՜, մեծ է, ու դժվար է…. Ամբողջ ճանապարհին աղոթում է։ Չէ՜, ինքը միշտ է աղոթում։ «Տեսնես տատս մեծացել ու նո՞ր է այսպես սկսել աղոթել, թե՞…»։ Միշտ։ Մայրս է վկայում։

Պատերազմը հենց սկսվեց, տատս անկողին ընկավ։ Հիշել էր իր կյանքի բոլոր պատերազմներն ու կորուստները։ «Սիրտս ցավում է»,- ասում էր։ Հա՛, իրոք, սիրտն էր, չնայած բժիշկն ասեց, որ սիրտը առողջ է։ Բայց, չէ՛, տատիս հենց սիրտն էր ցավում, ինչպես ինքն էր ասում. «Արյուն էր կաթում ու արյուն չէր մնացել»։ Իսկ օրերն անցնում էին։ Պատերազմը շարունակվում էր. «Հաղթելու ենք»,- ասում էին, բայց տատս էլի չէր լավանում։ Չէ՞ր հավատում, որ հաղթելու էինք։ Չգիտեմ։ Եվ ինչքան էլ զարմանալի էր՝ տատիս աղոթքներն էլ այլևս չէին լսվում։ Տատս էլ չէր աղոթում։

Սկսեցին զոհերին ու վիրավորներին բերել։ Տատիս բան չէինք ասում, բայց ինքը գիտեր, ինքը ամեն ինչ գիտեր, որովհետև նոր չէր այն, ինչ կատարվում էր։ «Գիտե՛ք, թե քանի պատերազմ եմ տեսել… Հորս, որ տարան, հետո՝ ախպորս…. Հետո հորս թուղթը եկավ, հետո….»։ Ու պատմության վերջում միշտ ավելացնում էր. «Կարծես երեկ էր, երեկ»։ Եվ տատիս սիրտը էլի ցավում էր։ Միշտ էր ցավում ու ցավացել, դեռ «էն թվերից»։ Բժիշկները դա չէին հասկանա։

-Տա՛տ, ինչի՞ հիմա չես աղոթում,- մի օր չդիմացա ու հարցրի։

Նայեց ինձ։ Աչքերն անասելի տխուր էին։ Ձայն չհանեց։ Չպնդեցի։ «Երևի նեղացել է Աստծուց»,- մտածեցի ես ու այդ մտքից ավելի տխրեցի։

Հետո՞…. Չէ՛, չէինք հաղթում, ու ամեն ինչ իրոք վատ էր։ Բայց մեկ է՝ շարունակում էինք ասել՝ թե բա՝ հաղթելու ենք։ Իսկ երբ մեր հարևանի տղայի դին բերեցին, կարծես նոր տեղ հասավ, որ եթե անգամ հաղթենք, մեկ է՝ ցավը շալակած ենք ապրելու։ Իսկ պատերազմը շարունակվում էր, ու մենք, որ կիլոմետրերով հեռու էինք մարտի դաշտից, պարտավոր էինք ուժեղ լինել, որովհետև իրենք, ովքեր մեզ համար էին այնտեղ, իրենք այնտեղ ուժեղ էին։ Եվ շատ անգամ ինքս ինձ ու տատիս ականջին ասում էի․ «Մենք հաղթելու ենք, չնայած գինը ծանր է լինելու, արդեն ծանր է, բայց հաղթելու ենք, որովհետև մեր պայքարն արդար է, որովհետև մեր հողը մեզ է կպած, որովհետև մենք այս հողից ու ջրից ենք, որովհետև, ի վերջո, մեր տղերքի թափած արյանը մի պատասխան կարող ենք տալ. հաղթել ու ապրել, այլապես երկնքում նրանք մեզ չեն ների։ Ուղղակի չեն ների։ Մենք հաղթելու ենք, որովհետև առաջին գծում կանգնած մեր զինվորը գիտի, թե ինչի է այնտեղ, գիտի, թե ում է պաշտպանում, ու ամեն ինչ կանի իր կյանքի գնով անգամ պաշտպանելու հողն ու ջուրը, պաշտպանելու քույրերին ու եղբայրներին, պաշտպանելու մեզ։

Մենք հաղթելու ենք, մենք արդեն հաղթել ենք, որովհետև տղերքը մեզ երկնքից էլ են օգնում»։

Լուսաբացը բարի չեղավ։ Չհաղթեցինք։ Ծանր սրտով մտա տատիս սենյակ։ Սենյակը դատարկ էր։ Ամբողջ տունը նայեցինք։ Չէ՜, տատս տանը չէր։ Անհանգստացանք։ Ախր անկողնուց չէր կարող վեր կենալ, բա հիմա ինչպե՞ս պատահեց…

***

Անցյալը ծերուկի տեսքով տխրությամբ մեզ է նայում ու լուռ ժպտում, որովհետև ինքը շատ բան է տեսել, ինքը շատ բան է իր մաշկի վրա զգացել ու անցել… Ու հիմա ինքը մեզ ասելիք ունի՝ հիշեցնելով մեզ մեր պատմությունը՝ ով ենք եղել, ինչ անցյալ ենք ունեցել, ինչեր ունեինք, ու մեր ունեցածից հիմա ինչ է մնացել։ Ու դառնությամբ հասկանում ես, որ շատ բան հիմա չունենք, ավելին՝ հնի համեմատ, կարելի է ասել, ոչինչ չունենք, որովհետև անգամ մեր Արարատը մերը չէ։ Ու որդուն կորցրած մոր նման դառն ու անհուսորեն միայն կարոտն է մեզ բաժին հասել, կարոտ, որը երբեք չի փարատվելու, կարոտ, որի գլխավոր մեխը անդառնալիությունն է, կարոտ, որտեղ վերադարձներ չկան ու երբեք չեն լինի։ Մեր Արարատին էլ մենք հեռվից կնայենք ու տխրությամբ կժպտանք, ինքն էլ է ժպտում տխուր ու կարոտով։ Կարոտը լավ բան չէ. նրա մեջ կորուստն է խոսում, որովհետև կարոտի մեջ միշտ անհնարինին սպասելու ձգվող ժամանակն է հոսում․ մերը էլ մերը չէ, ու մենք դատապարտված ենք կարոտին։

Հ․Գ․ Տատիս գտանք Կարմիր վանքի ճամփին։ Կաղալով, մի տեսակ փոքրացած, քայլում էր։ Երբ հասանք, շրթունքները դողում էին։ Աղոթում էր։ Նորից։ Իսկ Կարմիր վանքը վերևից նայում ու սպասում էր մեզ։ Մենք պարտվել էինք, բայց ինչ-որ մի բան դեռ ավարտված չէր, ու մի օր ուրիշ լուսաբաց լինելու է, որովհետև տատիս աղոթքները հասնելու են երկինք…

qahana.am