էդ դրսի քֆուրչիները հավեսի են ընկնելու ու կրկնապատկեն իրենց քֆուրները
Իմ նախորդ գրառման տակ մեկնաբանություններից հասկացա, որ հանրության կողմից այնքան էլ չի հասկացվում, թե ինչ վտանգներ կան հայհոյանքի քրեականացման տակ։ Նենց որ գնանք.
1. Նրանց, ով սպասում է, որ էս օրենքով հայհոյանքը կքչանա ցանցում, թիթեռնիկները կշատանան դաշտերում, միանգամից ասեմ. բան էլ չի փոխվի։ Քանի որ հայկական համացանցի կեսը դա մարդիկ են, որոնք Հայաստանում չեն։ Ու իրանց վրա էս օրենքը չի ազդի։ Ու էդ դրսի քֆուրչիները հավեսի են ընկնելու ու կրկնապատկեն իրենց քֆուրները։ Բացի դրանից, հեշտ կարելի ա ֆեյք բացել ու հավեսով մի 20 միլիոնի սիրտը հովացնել։ Իսկ կարելի է բաց դեմքով շարունակել հայհոյել։ Ոստիկանությունը ու դատարանները տեսնենք, թե ոնց են հազարավոր տեղացի քֆուրչիներին բռնելու ու դատելու։ Էլ չասեմ, որ միշտ կարելի է ասել, որ ես չէի, կոտրել են ֆեյսբուքս։ Դե հիմա մի հատ էլ փորձագիտական զննում արեք։
2. Երբ օրենքը տեղով չի աշխատում, սա իրավական նիհիլիզմն է խորացնում։
3. Իսկ հիմա ամենավատը։ Հայհոյանքը շատ դժվար չափվող երեւույթ է։ Բարդ է ասել, թե երբ է այն վիրավորանքից անցնում ծանր վիրավորանքի եւ այլն։ Ու այստեղ դատարանը, դատախազությունը ստանում են գործիք քաղաքական պատվեր կատարելու համար։ Փաստացի, դատավորը հանգիստ կկարողանա մարդուն բանտ նետել մի երկու հատ մեկնաբանություն իրա ուզած ձեւով մեկնաբանելով։
4. Եվ իհարկե, ինտերնետում շատ հեշտ կարելի է այնպես հայհոյել, որ բարդ լինի բնութագրել եղածը որպես հայհոյանք, իսկ չինովնիկի մեկ է կվերապրի իրեն հասնող բարոյական տանջանքները։ Էն որ ասում են, ինտելիգենտ չի ասի ես քո մեջը, կասի ես հորդ թայն եմ։
5. Ինձ շարունակում է հուզել, թե ինչու են ներկա իշխանությունները էսքան շատ սահմանափակող օրենք ընդունել ու շարունակում են ընդունել։


















































Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
Պոլսո Հայոց Պատրիարքը չի հստակեցնում՝ դե՞մ է Կաթողիկոսի հեռացման պահանջին, թե ոչ
Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվել
«Ձեր ուսանողը չեմ, որ ինձ հարցեր տաք», «Պարտավոր եք դրսևորել պատշաճ վարքագիծ, ավել բան մի՛ ասեք»
Սի Ծինփինը ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյ...
Զախարովան Կալլասին և Կոսին համեմատել է վամպիրների հետ՝ Երևանի հետ հարաբերությունների մասին հայտարարո...
Կիևի պահանջները նման են անհատակ փոսի․ Սիյարտո
Այո’, թող Արթիկի ՔԿՀ պետի տեղակալը և ընտանիքը հետևություն անեն. Գալյանը՝ Զորական գյուղում պատանու ծե...