Ակնհայտ է, որ մեր գլխին շուտով ՜ կրկին փորձելու են խաղացնել «հին» սցենարը
Ակնհայտ է, որ մեր գլխին շուտով ՜ կրկին փորձելու են խաղացնել «հին» սցենարը։
Այսինքն՝ սկսվելու է կրկին «հպարտ քաղաքացիների» «ուղեղ լվանալու» գործընթացը։
Գործի է դրվելու ֆեյսբուքյան ֆեյքերի ֆաբրիկան, տեղեկատվական դաշտը լցնելու են գերպրիմիտիվ, բայց, այնուամենայնիվ, ընթերցվող նյութերով, առաջ են քաշվելու տարատեսակ իշխանամետ տեղեկատվական դաշտում հայտնի հանրային դեմքեր...և այս պրիմիտիվիզմի և մարդկանց հիմարացնելու մեքենան աշխատելու է միայն մեկ գաղափարի շուրջ՝ ներշնչել մարդկանց, որ կա՛մ իշխանությունները համաձայնվելու են ստորագրել կրկին ինչ-որ իբր «խաղաղության թուղթ», կա՛մ կլինի «պատերազմ»։
Զուգահեռ մարդկանց «տակից֊վրայից» համոզելու են, որ այն տարածքները, որոնք պետք է անցնեն Ադրբեջանին «մեզ պետք չեն» և, առհասարակ, այդ գյուղերը կամ տարածքները «Ադրբեջանին են պատկանում»։
Հա՛, իմիջայլոց, այդ գործընթացը արդեն մեկնարկել է, և ինչպես հայկական ազգանուններ կրող դավաճան ստահակները անվանում են հիմա ՄԵՐ Շուշին «ադրբեջանական քաղաք», նույն կերպ այդ մարդիկ շուտով կանվանեն Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի հանձնվող տարածքները «ադրբեջանցու հող»։
Կրկնեմ ևս մեկ անգամ՝ մեր Հայրենիքը մաս-մաս հանձնելով՝ խաղաղություն չես ստանա, սակայն հաստատ կստանաս ՊԱՏԵՐԱԶՄ։
Ժողովուրդ ջան, ախր, խնդրում եմ, ինքներդ վերլուծեք։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է. ՆԳՆ