Հարթաշեն գյուղից 31 գլուխ խոշոր եղջերավոր անցել է Սև լճի հարակից տարածք
Վաղ առավոտյան Գորիս համայնքի բնակիչները նկատել են, որ իրենց անասունները չկան։ 31 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիներն անցել էին Սև լճի հարակից տարածք: Տեղեկությունը «Փաստինֆո»-ին հայտնեց Գորիս խոշորացված համայնքի Հարթաշեն գյուղի վարչական ղեկավար Արմեն Խաչատրյանը։ Վերջինս նշում է, որ տարածքը, որտեղ անցել են անասունները՝ չեզոք գոտի է, հարևանությամբ տեղակայված են ադրբեջանական զորքերը։
«Օրվա ընթացքում, բանակի կորպուսի հրամանատարության և զինվորների ջանքերով՝ 31 խոշոր եղջերավոր անասուններն անվնաս վիճակում հայտնաբերվել ու վերադարձվել են իրենց տերերին»։
31-ից բացի առավոտյան էլ Հարթաշենի բնակիչներին պատկանող ևս 10 խոշոր եղջերավոր անասուն է կորել, սակայն քիչ առաջ գտնվել են։
«10-ն էլ գտնվեցին։ Խիտ մառախուղ էր, չէին կարողանում գտնել։ Եղանակի պատճառով տղաները մտածել են դրանք էլ կարող է անցած լինեն, բայց չեն անցել, մեր տարածքում էին, մառախուղը քաշելա գտել ենք։ Այս պահի դրությամբ էլ ոչ մի կորուստ չունենք»,– ասաց Հարթաշենի վարչական ղեկավարը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց