«Երեխեքը վազելով գալիս ասում են՝ մամա՜, կրակոց է»․ Կութի բնակիչ
«Միշտ առավոտ-իրիկուն կրակում են, բայց էս գիշերը հանգիստ է եղել, առավոտ 12։30-ին մի անգամ օդ են կրակել, ու վերջ»,- այսօր 168․am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի բնակիչը։
Երիտասարդ կինն ասաց, որ ինչքան էլ թշնամին կրակի, չեն պատրաստվում լքել գյուղը, քանի որ այն եղել է ու պետք է մնա հայկական, պարզապես երեխաների համար է անհանգստանում։ Պատմեց, որ երբ երեկ Սոթքից մինչև Վերին Շորժա փոխհրաձգություն էր ընթանում, երեխաները վախեցել էին․
«Ի՞նչ անենք, ո՞ւր գնանք, մենք մեր տնից որտե՞ղ գնանք․․․ Արդեն սովորել ենք, սեպտեմբերի 27-ից համակերպվել, ապրում ենք։ Երեխեքն են մի քիչ վախենում կրակոցներից, վազելով գալիս ասում են՝ մամա՜, կրակոց է, տատի՜, կրակոց է, մենք էլ նենց ենք անում, որ երեխեքը չլարվեն, չվախենան, փոքր են»։
Կութի բնակիչներից 69-ամյա մի կին էլ մեզ հետ զրույցում ասաց, որ 30 տարի Կութում է ապրում և չի հիշում գեթ մեկ դեպք, որ թշնամին եկած և իրենց գյուղի վերևում նստած լիներ․
«30 տարվա մեջ սենց բան չենք տեսել, լավ, խաղաղ ապրել ենք, կռիվ-դավի չի եղել։ Հիմա, որ կրակոցներ են լինում, փակվում ենք տանը ու տելեվիզորով ենք նայում, թե ինչ վիճակ է։ Անընդհատ լսում ենք, որ Վերին Շորժայում վատ է, հետո լսում ենք՝ հանդարտ է, հետո նորից լսում ենք, որ կրակոցներ են, փոփոխական բաներ են լինում․․․»։
Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքին դիմակայելու ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Հայկ Հովհաննեսի Գևորգյանը, շարքային Կորյուն Արայիկի Հարությունյանը և շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյանը։ Մարտական գործողությունների ընթացքում հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ չորս զինծառայող։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց