Իշխանությունը շարունակում է ամեն կերպ վնասել և խոչընդոտել ԶԼՄ-ների գործունեությանը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Չնայած լրատվամիջոցների բարձրացրած աղմուկին՝ իշխանությունները շարունակ իրենց քայլերով ամեն կերպ վնասում եւ խոչընդոտում են լրատվամիջոցների գործունեությանը: Դեռ բավական չէ, որ ԱԺ որոշմամբ ժամային սահմանափակում կիրառվեց ԶԼՄ-ներով տոտալիզատորի գովազդի համար, այսօր էլ կառավարության նիստում կրկին փոփոխություն է կատարվելու «Գովազդի մասին» օրենքում եւ արդեն ամբողջովին է արգելվելու տոտալիզատորների գովազդը հեռուստատեսությամբ, ռադիոյով կամ համացանցով:
Ընդ որում, այս որոշումն ուժի մեջ է մտնելու հրապարակման պահից վեց ամիս հետո: Այսինքն՝ եթե անգամ այս նախագիծը քննարկվի միայն սեպտեմբերին, ապա հաջորդ տարի լրատվամիջոցները կանգնելու են լուրջ խնդրի առջեւ, քանի որ գովազդը հանդիսանում է եկամտի աղբյուր: Նկատենք՝ լրագրողների աշխատանքը պարբերաբար դժվարացնող իշխանություններից այժմ ամեն ինչ կարելի է սպասել. սահմանափակում են ԱԺ-ում տեղաշարժը, արգելում գովազդները»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց