Եղանակը Հայաստանում. շոգը կտրուկ կնվազի
Հայաստանի մարզերի մեծ մասում հուլիսի 28-ին, գերազանցապես գիշերը եւ օրվա երկրորդ կեսին սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգնացում մինչեւ 18-23 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 6-8 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչեւ 18/20 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում սպասվում է +22+24, վաղը ցերեկը՝ +29+31։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +19+24,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +19+24,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +27+29,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +19+24,
Լոռիում գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +18+23,
Տավուշում գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +21+26,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +19+24,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +28+31,
Արարատում գիշերը՝ +19+24, ցերեկը՝ +30+33,
Արմավիրում գիշերը՝ +19+24, ցերեկը՝ +30+33,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +19+24,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +19+24, ցերեկը՝ +30+33,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +28+31,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +20+25,
Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +27+31։

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...